Թուրքիայի եւ Աշխարհի օրակարգը 73

Թուրքիայի եւ Աշխարհի օրակարգը

Թուրքիայի եւ Աշխարհի օրակարգը 73

13 մայիս2014թ-ին Թուրքիայի Մանիսա քաղաքի Սոմա շրջանում հրդեհ էր սկսել հանքավայրում։ Հրդեհի արդյունքում մահացել է 301 հանքագործեր եւ վիրավորվել են բազմաթիվ բանվորներ։ Դա պետք է անվանել աղետ, որը սուգի մեջ էր մտցրել ընտանիքներին, բարեկամների եւ վերջապես ողջ Թուրքիային։ Դեպքի վայրը անմիջապես այցելություն են կատարել վարչապետ Էրդողան, նախագահ Աբդուլլահ Գյուլ, Հանրապետաժողովրդական կուսակցության պետ Քեմալ Քըլըչդարօղլու, Ազգային Շարժման կուսակցության պետ Դեվլեթ Բահչելի եւ ԱԺ-ի նախագահ Ջեմիլ Չիչեքը։ Երկրի արտաքին եւ ներքին բոլոր հաստատություններում 3 օր հայտարարվեց ազգային սուգ։ Չեղյալ է համարվել մայիս 19-ի տոնը եւ բոլոր տեսակի զվարճություն եւ արարողությունները։ Բացի այդ հետաձգվել է երկրի բարձրաստիճան պաշտոնյաների արտասահման նախատեսվող այցելությունները։

Թուրքիայի ցավը կիսվեց աշխարհում։ Միջազգային մամուլը դարձրել է ուշադրություն։ ԱՄՆ, Անգլիա, Ռուսաստան, Իրան, Գերմանիա եւ Իսրայելի նման բազմաթիվ երկրներ հղել են ցավակցության ուղերձ։ Օրինակ Բարսելոնայի ֆուտբոլի թիմը նկարվեց թուրքական դրոշով։

Իսկ ինչն էր այս աղետի պատճառը։ Առաջին հետազոտությունները նշում էին որ դա սկսել է ելեկտրականության ցանցից, որը դրդելով թունավոր գազը սպանել էր հանքագործերին։ Իսկ մի շարք մարդկանց համար հիմքում աղետի պատճառները բավականին տարբեր էին։ Ըստ դրա դա քարածուխի հանքում գազի պայթյուն էր։ Մենք իրականությունը սովորելու ենք բոլոր հետազոտությունների եւ մասնագետների զեկուցագրերից հետո։ Արդյոք դա ճակատագիր էր թե հնարավոր էր արգելել այս աղետը։

Ի հարկ է պետք է նշել, որ հանքագործությունը աշխարհում բանվորի կյանքը սպառնող ամենավտանգավոր աշխատանքն է։ Բոլոր մասնագետների համար միեւնույնն է, ինչպիսի անվտանգության օղակն էր էլ ստեղծեք հնարավոր չե բոլորովին արգելել աղետը։ Բայց զարգացած երկրներում հատկապես վերջին տարիներում բավականին ցածր է նման դեպքերը եւ վնասը։ Գերմանիա եւ Անգլիայի նման երկրներում արդեն տեղի չի ունենում հանքավայրի արկածներ։ Այսինքն արգելումները եւ աշխատանքային հսկվող պայմանները կարող են փոխել ճակատագիրը։

Փաստօրեն զարգացած երկրների հետ համեմատած Թուրքիան նշյալ թեմայում ունի ավելի մեծ հարցեր։ Դա զարմանալի չե քանի որ Թուրքիան փորձում է բոլոր ոլորտներում բարձրացնել իր մակարդակը եւ հասնել զարգացած երկրների աստիճանը։ Թուրքիան միայն ասյ պատճառով ցանկանում է անդամագրվել ԵՄ-յան։ Միության անդամագրման հիմքում գտնվում է Թուրքիայի բոլոր ոլորտներում աշխատանքային պայմանների եւ չափանիշների բարձրացումը։ Այս աղետից Թուրիքան կարող է դասեր քաղել եւ կիրառել միության չափանիշները։

Բայց ամենակարեվոր հարցն է՝ պետական մարմինների կողմից հանքավայրը շահագործող ղեկավարների տուգանումը։ Բացի այդ խորհրդարանում ընդունել հանքագործության անվտանգության վերաբերյալ նոր օրենսդրություն։ Վարչապետ Էրդողան եւ նախարարները կրկնել են հանցանք ունեցող ղեկավարների դատարանում պատասխան տալու մասին։ Մենք հույս ունենք, որ Սոմայում տեղի ունեցող դեպքը դրական է ազդելու պետական մարմինների վրա, որը ստիպելու է հանքագործերի անվտանգությանը։

Նման դեպքերը ընդմիշտ գրանցվել են աշխարհի տարբերմասերում։ Օրինակ Իսպանիա, Ֆրանսիա, Անգլիա եւ Գերմանիայում գնացքի եւ օդային վթարներ տեղի են ունենում ամեն տարի։ ԱՄՆ եւ Ռուսաստանում ամեն տարի զինյալ մարդիկ հարձակվում են դպրոցներ։

Փիլիսոփաների եւ կրոնականների համաձայն մարդկությունը հսկայական ընտանիք է։ Մարդկության ցավերը կարելի է հասկանալ նմանատիպ դեպքերի ընթացքում։ Թշնամի երկիրներն էլ իրար են մոտիկանում աղետների ժամանակ։ Այսինքն միջազգային հարաբերությունները միայն չի բաղկանում շահույթից, այլ նաեւ գտնվում է բարեկամական հարաբերություններ։

Բոլոր մահացող հանքագործերի ընտանիքներին հայտնում ենք ցավակցություն։


Պիտակներ:

Այս թեմայով լուրեր