ԱՄՆ-ն ամբողջությամբ դադարեցրել է նավթի մատակարարումը Չինաստան

Նավթի մատակարարումն ԱՄՆ-ից Չինաստան ամբողջովին դադարեցվել է երկու երկրի միջև զարգացող առևտրային հակամարտության պատճառով, այս մասին հայտարարել է China Merchants Energy Shipping ընկերության նախագահ Սե Չունլինը:

«Մենք ԱՄՆ-ից Չինաստան նավթ փոխադրող հիմնական ընկերությունն ենք: Մինչև առևտրային հակամարտությունը, դա լավ բիզնես էր, այժմ այն ամբողջությամբ դադարեցվել է», - ասել է չին գործիչը Հոնկոնգում անցկացվող գագաթնաժողովի շրջանակներում:

Վաշինգտոնը Պեկինին նավթ մատակարարել սկսել է ընդամենը 2 տարի առաջ: ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության վարչության տվյալներով՝ ամերիկյան սև ոսկու արտահանումը Չինաստան 2017-ին գերազանցել է Բրիտանիա և Նիդերլանդներ կատարվող մատակարարումների ընդհանուր ծավալը, որոնք երրորդ և չորրորդ տեղերն են զբաղեցնում ամերիկյան նավթի ներկրման ծավալով:

Չինաստանը հայտնվել է երկրորդ տեղում՝ Կանադայից հետո:

Պիտակներ: նավթ , Չինաստան , ԱՄՆ

Այս թեմայով լուրեր