Բեռլուսկոնին ԵԽ-ի թեկնածու կլինի

Իտալիայի նախկին վարչապետ, «Առա՛ջ, Իտալիա» կուսակցության ղեկավար Սիլվիո Բեռլուսկոնին մտադիր է մայիսի վերջին մասնակցել Եվրախորհրդարանի ընտրություններին։

Բեռլուսկոնին ԵԽ-ի թեկնածու կլինի

Իտալիայի նախկին վարչապետ, «Առա՛ջ, Իտալիա» կուսակցության ղեկավար Սիլվիո Բեռլուսկոնին մտադիր է մայիսի վերջին մասնակցել Եվրախորհրդարանի ընտրություններին։

 

Նման հայտարարությամբ 82-ամյա քաղաքական գործիչը հանդես է եկել Սարդինիում տեղի ունեցած կուսակցական միջոցառման ժամանակ։

 

«Ես որոշել եմ մասնակցել եվրոպական ընտրություններին, որպեսզի իմ ձայնը լսելի դարձնեմ Եվրոպայում, որը պետք է փոխվի»,- ասել է Բեռլուսկոնին։

 

Նա երեք անգամ ղեկավարել է իտալական կառավարությունը՝ առաջին անգամ իշխանության գալով 1994թ․։ Բեռլուսկոնին միակ իտալական վարչապետն է, ում հաջողվել է աշխատել ամբողջ հնգամյա ժամկետը 2001-2006թթ․։



Այս թեմայով լուրեր