Խնդիրների լուծման համար հանդիպումները շարունակվում են. Նոյերթ

Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարության խոսնակ Հիթեր Նոյերթը հայտնել է, որ Թուրքիայի հետ առկա խնդիրների լուծման նպատակով հանդիպումները շարունակվում են:

Խոսնակ Նոյերթը, Արտաքին գործերի նախարարի օգնական Սեդաթ Օնալը 9 հոգանոց Թուրքիայի պատվիրակության ու ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջոն Սուլլիվանի ղեկավարած պատվիրակության միջեւ հանդիպման վերաբերյալ գրավոր հայտարարություն է կատարել:

-«Թուրք պաշտոնյաների հետ հանդիպումներ ունեցանք: Հանդիպումները շարունակվում են», - հայտնել է Նոյերթն իր գրավոր հայտարարությունում նշելով, որ Պետքարտուղարի օգնական Ջոն Սուլլիվանը, Թուրքիայի արտաքին գործերի նախարարի օգնական դեսպան Սեդաթ Օնալի հետ է հանդիպել, որի ժամանակ քահանա Բրանսոն ու երկկողմ հարաբերությունների վերաբերյալ քննարկումներ է տեղի ունեցել:

Թուրքական պատվիրակությունը Ամերիկյան արտգործնախարարությունում առավոտյան ժամերին շուրջ 50 րոպե առաջին հանդիպումն են ունեցել, որին ուղեկցում է Թուրքիայի Վաշիգնտոնում դեսպան Սերդար Քըլըչը:

Այս թեմայով լուրեր