Վարչապետ Յըլդըրըմը հանդիպեց դեսպանների հետ

Թուրքիայի վարչապետի համաձայն բոլոր երկրները ահաբեկչության դեմ պետք է լինեն նույն ճակատում։

Վարչապետ Յըլդըրըմը հանդիպեց դեսպանների հետ

Իֆթարյան ճաշկերույթի համար դեսպանների հետ ԱԶ կուսակցության կենտրոնական շենքում հավաքվող Յըլդըրըմը իր ելույթում շեշտել է ահաբեկչության դեմ պայքար, միջազգային խաղաղություն  եւ արդարության մասին։

 

Նա ասաց․«Ընդհանրապես տարբեր վերաբերմունք է ցուցաբերվում ահաբեկչական խմբավորումներին։ Զարգացած աշխարհը ցավոք սրտի պահում է լրությունը։ Երբեմն անպատասխանատու կառավարություններ պատճառ են դառնում վայրագությունների։ Դա աշխարհին երբեք լավ տեղ չի տանի, բոլոր աշխարհը պետք է հասկանա իրականությունը»։

 

Յըլդըրըմը 7 տարի շարունակվող Սիրիայի քաղաքացիական պատերազմում ամենածանր վնաս կրող երկիրն է համարել Թուրքիային եւ Երուսաղեմի հարցում հավելել է հետեւյալը․

 

«Երուսաղեմում տեղի ունեցող վայրագությունը բոլոր աշխարհը տեսնում է։ Տոնական օրերում Իսրայելը կիրառել է անմարդկային վերաբերմունք։ Անզեն եւ անպաշտպան մարդիկ սպանվեցին, դատապարտում ենք խստիվ։ Ամերիկյան ղեկավարության Երուսաղեմի որոշումը անընդունելի է»։



Այս թեմայով լուրեր