• Գալերիա

Դիվանագիտական կարեւոր աշխատանքներ...

Թուրքիան, երեկ Իսրայելի Պաղեստինի ժողովուրդին ուղված սպանություններից հետո դիվանագիտական ծանրաբեռնված աշխատանքներ է իրականացնում:

Դիվանագիտական կարեւոր աշխատանքներ...

Թուրքիան, երեկ Իսրայելի Պաղեստինի ժողովուրդին ուղված սպանություններից հետո դիվանագիտական ծանրաբեռնված աշխատանքներ է իրականացնում:

Արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխել եւ Գազաի հատվածում տեղի ունեցած միջադեպերից հետո Հորդանան ԱԳՆ Էյմեն էս-Սաֆեդի, Ինդոնեզիայի ԱԳՆ Ռենտո Մարսուդի, Իրանի ԱԳՆ Ջեվադ Զարիֆ եւ Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Յուսոֆ բին Ահմեդ էլ-Ուսեյմինի հետ հեռախոսազրույց է ունեցել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավելի վաղ ընդունած որոշման համաձայն, ԱՄՆ-ի Թել Ավիվի դեսպանությունը երեկ պաշտոնապես տեղափոխվել է Երուսաղեմ, որը մեծ խնդիրներ է առաջացրել տարածքում:

Իսրայելի զինվորները, ԱՄՆ-ի Երուսաղեմ դեսպանության բացումը բողոքարկող Գազաի հատվածում ցուցարարներին ուղված կրակ է բացել, որի հետեւանքով 59 պաղեստինցի մահացել, եւ 2770 հոգի վրիավորվել է:

Իսրայելի պաղեստինցիներին ուղված հարձակումները խստորեն դատապարտած Թուրքիան, զոհված պաղեստինցիների համար եռօրյա ազգային սուգ է հայտարարել:



Այս թեմայով լուրեր