Թուրքական Մամուլ

Թուրքական Մամուլ

Թուրքական Մամուլ

Սաբահ – Էրդողան. Աքքույուի հիմքը Պուտինի հետ միասին կգցենք

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բեշթեփեի ժողովուրդի մշակույթ եւ կոնգրեսի կենտրոնում Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության «101 շրջանին բնական գազ մատակարարելու» արարողությանն է մասնակցել: Էրդողանը ասել է, որ այս տարի Աքքույու ատոմակայանի շինարարությունը կմեկարկի: Կայանի հիմքերը շատ շուտով իմ բարեկամ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին կգցենք:

Սթար – Թուրքիայից Մենբիչի հայտարարություն. ԱՄՆ-ի հետ հանդիպումները չեն դադարել, խորհրդատուն կմեկնի

Արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հանդիպումները չեն դադարել: Թուրքիայի ազգային ժողովում, ԱՄՆ-ի հետ հանդիպումների վերաբերյալ հարցին անդրադառնալով ասել է, որ ԱՄՆ-ի հետ հանդիպումները չեն դադարել, շարունակվում են: Առաջիկա օրերին նախարարության խորհրդատուն կմեկնի ԱՄՆ:

Հաբերթուրք – Նախարար Արսլանից «օդանավակայանի նախագծերի» հայտարարություն

Ծովագնացության, կապի եւ հաղորդակցության նախարար Ահմետ Արսլանը հայտնել է, որ Թուրքիայում ակտիվ օդանավակայանենրի թիվն հասել է 55-ի: Թուրքիայում օդային ճանապարհն օգտագործող քաղաքացիներ եւ օտարների 90 տոկոսը, ցամաքային ճանապարհով երթեւեկելով 100 կմ տարածությամբ կարողանում է որւեէ օդանավակայանի հասնել:

Հյուրրիյեթ – Ալբայրաք. Ամենաէժան բնական գազը Թուրքիայում է

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքն ասել է, որ ամեն ինչ Թուրքիայի համար կարգախոսով անցել ենք ճանապարհ եւ այսօր Էդիրնեից Իսպալա Վանից Էդրեմիթ, Սինոպ Գերզենից Գազիայնթափ, ընդհանուր 101 բնակավայր բնական գազ հասցնելու ուրախություն ենք ապրում:

 



Այս թեմայով լուրեր