Նախագահ Էրդողանը ընդունեց Էլոն Մասկին

Թուրքիայի նախագահ Էրդողանը պալատում ընդունել է հանրահայտ գործարար եւ թվային ավտոմեքենաների շուկայի առաջատար Թեսլա շարժիչի ղեկավար Էլոն Մասկին։

Նախագահ Էրդողանը ընդունեց Էլոն Մասկին

Նախագահական խոսնակ Իբրահիմ Կալընի համաձայն հանդիպմանը քննարկվել է Թուրքիայի 5Ա եւ 5Բ արբանյակների արձակումը, թվային ավտոմեքենաների արտադրությունը, շարունակական էներգիա եւ Թեսլա ընկերության Թուրքիայում հնարավոր ներդրումները։

 

«Հանդիպման կարեվոր մասն էր կազմում Թուրքիայում հնարավոր ներդրումները։ Մասկի ընկերությունը ունի հսկայական գործունէություն եւ նախագծեր։ Քննարկվել է նաեւ մեծ քաղաքների երթեվեկության հարցը, թունելների փորման ընթացքը, շարունակական էներգիան։ Մեզ համար մեծ կարեվորություն ունի Թեսլա ընկերության ներդրումները Թուրքիայում»։

 

Մասկը ծաղկեպսակ է տեղադրել Թուրքիայի հիմնադիր Աթաթուրքի գերեզմանը եւ գրեց հետեւյալը. «Ջարդված երեք ոսկոր, ծակված թոքեր եւ նա շարունակեց պատերազմել»։


Պիտակներ: Էրդողան , Էլոն Մասկ

Այս թեմայով լուրեր