Ստամբուլի Օրթաքյոյում հարձակում է տեղի ունեցել

Ստամբուլի Օրթաքյոյի գիշերային ակումբին կատարված զինված հարձակման հետեւանքով 39 մարդ է մահացել, ինչպես նաեւ կա 69 վիրավոր։

Ստամբուլի Օրթաքյոյում հարձակում է տեղի ունեցել

Ստամբուլի Օրթաքյոյի գիշերային ակումբին կատարված զինված հարձակման հետեւանքով 39 մարդ է մահացել, ինչպես նաեւ կա 69 վիրավոր։

Հարձակումն իրականացնող անձը կրել է Ձմեռ պապի հագուստ։

Ստամբուլի նահանգապետ Վասիպ Շահինը ասել է, որ ահաբեկիչը ինքնաձիգով նախ սպանել է ակումբի առջեւ սպասող ոստիկանին եւ մեկ քաղաքացու, որից հետո ներս մտնելով անմարդկային, անխիղճ կերպ այդտեղ ամանորը տոնելու եւ ուրախանալու նպատակով մեկնած անմեղ մարդկանց վրա կրակ է բացել։

ՆԳՆ Նախարար Սուլեյման Սոյլուն ասել է, որ ահաբեկչի գտնելու աշխատանքները շարունակվում են։

Նախարարը ասել է, որ մահացածներից 21-ի ինքնությունները պարզ են, եւ նրանցից 16-ը օտարներ են, իսկ մկյուս 18-ի ինքնությունների մասին աշխատանքներ են տարվում։

Առողջապահության եւ Ներքին գործերի նախարարները այցելել են վիրավորներին։

Առողջապահության նախարար Աքդաղն ասել է, որ վիրավորների թվում շատ քանակի օտարներ են գտնվում։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հարձակման հետ կապված տեղեկացել է Վարչապետ, Ստամբուլի նահանգապետ եւ Ստամբուլի հանրապետության գլխավոր դատախազից։

Նախագահը խորին տխրություն է հայտնել տեղեկանալով կյանքի կորուստների եւ վիրավորների հետ կապված։



Այս թեմայով լուրեր