Ահաբեկչական հարձակում Գազիայնթափում

Գազիայնթափում հարսանեկան արարողության ժամանակ ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել, որի ժամանակ 50 մարդ է զոհվել, այդ թվում երեխաներ։

556005
Ահաբեկչական հարձակում Գազիայնթափում

Գազիայնթափում հարսանեկան արարողության ժամանակ ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել, որի ժամանակ 50 մարդ է զոհվել, այդ թվում երեխաներ։

Քաղաքի կենրտոնի դպրոցի այգում տեղի ունեցած հարսանեկան արարողության ժամանակ ահաբեկչական հարձակման հետեւանքով կա նաեւ 74  վիրավոր։

Արդարություն եւ Զարգացում կուսակցության Գազիայնթափի պատգամավոր Մեհմետ Էրդողանը շեշտադրել է, որ նման հարձակումը կարող են իրականացնել ԴԱԻՇ եւ ՊԿԿ նման ահաբեկչական խմբավորումներ։

- <Կշարունակենք նրանց դեմ պայքարել>- ասել է՝ Մեհմետ Էրդողանը։

Նահանգապետ Աալի Յերլիքայաի կողմից հաստատվել է, որ հարձակումը կատարվել է մահապարտի կողմից։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պաշտոնյաներից տեղեկացել է այդ անմարդկային հարձակման մասին։

Վարչապետ Բինալի Յըլդըրմի հրահանգով պատվիրակությամբ Գազիայնթափ մեկնած Վարչապետի օգնական Մեհմետ Շիմշեկը հարձակմանը անդրադառնալով կատարած հայտարարությունում ասել է, որ հարձակման հիմնական նպատակն է Թուրքիայի խաղաղությունը եւ կայունությունը խախտել։

Շիմշեկը, Գազիայնթափի բնակիչներից պահանջել է զերծ մնալ սադրանքներից։

Մեհմետ Շիմշեկն ասել է, որ մեծ խաղ է խաղացվում, եւ որպես ժողովուրդ պետք է խելացիորեն վարվել ու զորակցությամբ խնդիրները հաղթահարել։

Շիմշեկն ասել է, որ պետությունը կշարունակի վճռակոնրեն մոտենալ ահաբեկության դեմ պայքարին։

Հանրապետա-ժողովրդական եւ Ազգայնական շարժում կուսակցություններն էլ Գազիայնթափի պատգամավորնեին ուղարկել են քաղաք։

Ի դեպ, 4 տարի առաջ, անջատողական ահաբեկչական կազմակերպություն ՊԿԿ-ի անդամ ահաբեկիչների կողմից արյունոտ հարձակում էր տեղի ունեցել, որի հետեւանքով 10 մարդ էր զոհվել։



Այս թեմայով լուրեր