Էրդողան-Պուտին հանդիպում տեղի կունենա

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում կհանդիպեն:

537723
Էրդողան-Պուտին հանդիպում տեղի կունենա

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում կհանդիպեն:

Թուրք-ռուսական հարաբերություններում նոր շրջանի մեկնարկի հետ միասին կայանալիք այս առաջին հանդիպման վերաբերյալ հայտարարությունը կատարել է Տնտեսության նախարար Նիհաթ Զեյբեքչին, ով ներկայումս հանդիպումներ է իրականացնում Մոսկվայում Վարչապետի օգնական Մեհմետ Շիմշեկի հետ միասին:

Ռուսաստանի վարչապետի օգնական Արկադի Դվորկովիչի հետ հանդիպումը իրականացրած Մեհմետ Շիմշեկը, երկու երկերների հարաբերությունների հետ կապված հայտարարություններ է ունեցել:

Շիմշեկն ասել է, որ Նախագահ Էրդողան եւ Նախագահ Պուտինը օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգ քաղաքում հանդիպում են ունենալու, եւ ցանկանում ենք, որպեսզի հարաբերությունները զարգացնել ու նոյեմբերի 24-ից առաջ եղած հարաբերություններն ավելի բարձր մակարդակի կրել:

Հարկ է նշել, որ նոյեմբերի 24-ին ռուսական ինքնաթիռի խոցմամբ լարված հարաբերությունները բարելավման փուլ էին մտել Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ կայացած հեռախոսազրույց եւ շարունակ արտաքին գործերի նախարարների Սեւծովյան տնտեսական համագործակցության ժողովի ընթացքում Ռուսաստանի մայրաքաղաք Սոչիում հանդիպմամբ:



Այս թեմայով լուրեր