Միջազգային լրատվամիջոցները հաղորդեցին որպես թեժ լուր

114605
Միջազգային լրատվամիջոցները հաղորդեցին որպես թեժ լուր

Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱԶ կուսակցության կողմից նախագահի թեկնածու ներկայացնելը, միջազգային մամուլում տարածվել է որպես՝ թեժ լուր։


Reuters լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Վարչապետ Էրդողանը ավելի հզոր նախագահայության դերի համար թեկնածությունն է հայտարարել։


Ֆրանսիական լրատվական գործակալություն ԱՖՊ-ն գրում է, որ Էրդողանը երկու շրջան կարող է նախագահել երկիրը եւ այդպիսով Մուստաֆա Քեմալ Աթաթուրքից ի վեր ամենաերկար ժամանակ առաջնորդ եղած քաղաքական գործիչ կլինի։
Գերմանական Դեր Շպիգել պարբերականը գրում է, որ նախագահի թեկնածու Էրդողանը, դեռ երկրար տարիներ Թուրքիայի քաղաքականության գագաթում կլինի։


Պարբերականը գրում է թե նախագահության համար կատարված հասարակական հարցումներին պարզվել է, որ Էրդողանը առաջին տեղում է։


Անգլիական BBC տեղեկացնում է Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահության հայտարարումը եւ նշում է, որ Արդարություն եւ Զարգացում կուսակցությունը 6 անգամ ընտրություն է հաղթել։


Էլ-Ջեզիրե հեռուստալիքը գրում է, որ Թուրքիայում նախագահի պաշտոնը ավելի շատ սեմբոլիկ կարեւորություն է կրում, իսկ Վարչապետ Էրդողանը ժողովուրդի կողմից ընտրվելուց հետո ավելի ընդլայն իրավասություններով կաշխատի։


Պիտակներ:

Այս թեմայով լուրեր