Թուրքական Մամուլ

Մամուլի տեսություն

Թուրքական Մամուլ

Հյուրրիյեթ․«Նախագահ Էրդողանի արտարժույթի որոշումը»

 

Պաշտոնական օրաթերթում հրատարակվել է նախագահ Էրդողանի ստորագրությունը կրող թուրքական լիրայի մասին օրենքը։ Անշարժ կույքի վարձակալման եւ առք ու վաճառքի նոր օրենքի համաձայն արտարժույթով կատարվող առեւտուրը 30 օրվա ընթացքում անհրաժեշտ է փոխարինել թուրքական լիրայի հետ։

 

Սաբահ․«Լոնդոնում բացվեց առեւտրի կենտրոն»։

 

Առեւտրի նախարար Րուհսար Պեկջանը Անգլիայի մայրքաղաք Լոնդոնում բացումն է կատարել Թուրքական առեւտրի կենտրոնին։ Անգլիայում միջազգային ընկրությունների տեղակայված Քլերկենվել թաղամասում բացվող կենտրոնը բաղկանում է 5 հարկերից եւ ունի 960 մ2 տարածություն։ Թուրքական առեւտրի կենտրոնում գտնվում է 13 ընկերություններ, Նախարար Պեկջանը երեկ ժամանել էր Անգլիա։

 

Վաթան․«Իդլիբի հարցում պետք է համագործակցել Թուրքիայի հետ»

 

Կատարի ԱԳՆ Էլ Սանին Սիրիայի Իդլիբ քաղաքում տեղի ունեցող իրադարձությունները համարել է մտահոգիչ։ Էլ Սանին հիշեցրել է անմեղ քաղաքացիների պաշտպանության եւ ահաբեկիչքների ոչնչացման համար Թուրքիայի հետ համագործակցության կարեվորությունը։

 

Յենի Շաֆակ․«Թուրքիային հպարտացնող հրթիռի մրցում»

 

Թուրքիան առաջին անգամ կազմակերպում է հրթիռի մրցում։ Աշխարհում միայն Թուրքիա եւ ԱՄՆ-ում կազմակերպվող մրցույթին դիմել է 157 թուրքական թիմ։ Թիմերից հինգը արդեն ազատ են արձակել իրենց հրթիռները, որը հասել է 2800մ բարձրության։

 

Սթար․«Ստամբուլում օդագնացության փառատոն»

 

Ստամբուլի օդագնացության, տիեզեական եւ տեխնոլոգիայի փառատոն՝ Տեխնոֆեստը սկսելու է սեպտեմբերի 23-ին։ Բազմաթիվ ցուցադրումներ լինելուց, մրցույ է լինելու 12 կատոգորիաներում, ընդ որում մասնակցոիմ է 25 երկրներից 64 մարզիկ։

 



Այս թեմայով լուրեր