Թուրքական Մամուլ

Մամուլի տեսություն

Թուրքական Մամուլ

Հուրրիյեթ․«Կլինի ջարդ»

 

Ղրղզստանից վերադառնալուց հետո ելույթ ունեցող նախագահ Էրդողանի համաձայն Սիրիայի Իդլիբ քաղաքի հրթիռակոծման դեպքում լինելու է ջարդ։ Նա ասաց․«Իդլիբում իրավիճակը բավականին ծանր է։ Տեղում ապրում է 3,5 միլիոն բնակչություն։ Այդ մարդիկ կարող են փախչել միայն դեպի Թուրքիա»։

 

Յենի Շաֆակ․«Կոմանդոսները ծանր հարված են հացրել ահաբեկիչներին»

 

Իրաքի սահմանում ահաբեկիչների կողմից մուտքը անհնար համարվող Իկիյակա լեռներում ռազմական գործողության արդյունքում երեք շաբաթում վնասազերծվել է 16 ահաբեկիչ։ Կոմանդոսների գործողությունը համարվում է ծանր հարված։

 

Սթար․«2 հույն զինվորներ խոստովանել են թուրքական կողմը ապորինի հատելու մասին»

 

Հունական մամուլում տեղ զբաղեցնող լուրերի համաձայն Էդիրնեյում 5,5 ամիս առաջ ձերբակալվող 2 հույն զինվորներ հետաքննվել են բարձր աստիճան սպայակազմի կողմից։ Երկու զինվորներն էլ ընդունել են թուրքական սահմանը ապորինի հատելու վերաբերյալ։

 

Սաբահ․«ԱՍԵԼՍԱՆ-ը կենտրոն է բացում ՀԿԹՀ-ում»

 

Թուրքական պաշտպանության արդյունաբերության հիմնադրամ ԱՍԵԼՍԱՆ-ը հետազոտական կենտրոն է բացում Կիպրոսի թուրքական հանրապետությունում։ 1974թ-ից հետո կիրառվող պատժամիջոցների դեմ տեղական զենք արտադրելու նպատակով հիմնադրվող ընկերությունը այսպիսով Կիպրոսին հայտնելու է պատմական շնորհակալություն։

 

Վաթան․«Տուրիստների գրոհում»

 

Դենիզլի քաղաքի սպիտակ դրախտ համարվող Պամուկկալեյում 60 թվականին տեղի ունեցող երկրաշարժից հետո կազմվող եւ Եգիպտացի թագուհի Կլեոպատրայի ջրավազանը համարվող վայրը նոր աստղն է դարձել այցելուների։  

 


Պիտակներ: Վաթան , Սաբահ

Այս թեմայով լուրեր