Թուրքական Մամուլ

Թուրքական Մամուլ

Թուրքական Մամուլ

Վաթան – Անգլիացիները մեծ պահանջարկ են հայտնել թուրքական լիրային

Աքբանք գլխավոր տնօրեն Հաքան Բինբաշգիլի թուրքական լիրայի արտերկրներում մեծ պահանջարկի մասին հայտնելուց հետո, եւս մեկ լուր Անգլիայից է եկել: The Guardian թերթը գրում է, որ երկրի կարեւորագույն արտարժույթի ընկերություններից ICE սեյֆում թուրքական լիրա չի մնացել:

Սաբահ – Հանրահայտ ներդրող Ֆաբեր. Թուրքական կապիտալին ներդրում կատարելու ժամանակն է

Համաշխարհային ֆինանսական շուկաների ճգնաժամեր վերաբերյալ մոտ կռահումներ կատարող ներդրող Մարք Ֆաբերը ասել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների սկսած գլոբալ առեւտրային պատերազմերի արդյունքները վատ հետեւանքներ կունենան: Ֆաբերն ասել է, որ առեւտրի պատերազմերը խելագարություն են եւ դա շարունակվում է գլոբալ տնտեսության դանդաղացած ժամանակ: Ֆաբերն ասել է, որ ներկայումս թուրքական արժետոմսեր գնելու ժամանակն եւ անձամբ ինքը կդիմի դրան:

Յենի Շաֆաք – Թուրքիայի հետ առեւտրային պատերազմը, ամերիկյան բորսան տապալեց

Թուրքիային ֆինանսական պատերազմ սկսած Դոնալդ Թրամփի ղեկավարությունը, ամերիկյան բորսան տապալման է տարել: CNN International բորսայում նվազումների վերաբերյալ ասել է, որ Թուրքիայի հետ առեւտրային պատերազմը, ամերիկյան բորսաներին է հարվածել: CNN International Ֆադի Հաքուրքայի լուրում ասվում է, արեւմուտքը, Թուրքիան կորցնելու արժեքը ծանր կվճարի:

Սթար – Ռուսաստանից այցագրի հեշտություն

Արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն, 10-րդ դեսպաննրի համագումարին է ելույթ ունեցել: Չավուշօղլուն, Ռուսաստանի այցագրի հեշտության հետ կապված ասել է, որ գործարարներ եւ պաշտոնական անձնագրերով քաղաքացիների այցագրերը վերացվում են: Հիմքում համաձայնել են հատկապես բեռնատարների վարորդների ու գործարարների այցագրային ռեժիմի վերացումը:

Հաբերթուրք – Հուլիսին օտարներին բնակարանների վաճառքը աճել է

Օտարներին կատարված բնակարանների վաճառքները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 65,6 տոկոս աճ է գրանցել կազմելով 2858 բնակարան: Հուլիս 2018-ին ամենաշատ բնակարանի վաճառք 956 հատով կայացել է Ստամբուլում, որին հետեւել են՝ Անթալիա, Բուրսա, Յալովա, Սաքարիայի նման քաղաքներ: Հուլիս ամսին ամենաշատ գնումներ են կատարել՝ Իրաք, Իրան, Սաուդիան Արաբիա, Ռուսաստան եւ Քուվեյթի քաղաքացիներ:



Այս թեմայով լուրեր