Թուրքական Մամուլ

Մամուլի տեսություն

Թուրքական Մամուլ

Հյուրրիյեթ․«Էրդողան՝ Բոյկոտելու ենք ամերիկյան ապրանքները»

 

Նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիան բոյկոտելու է ամերիկյան ապրանքները։ «ՍԵՏԱ» հիմնադրամի կողմից Անկարայի առեւտրական պալատում կազմակերպվող ֆիտական գագաթնաժողովում կրկնել է ամերիկյան արտադրանքների դեմ պատժամիջոցներ կիրառել։

 

Հաբերթուրք․«Բինալի Յըլդըռըմ՝ Թուրքիան հաջողությամբ դուրս կգա ճգնաժամից»

 

Թուրքիայում գտնվող դեսպանների հետ հանդիպող խորհրդարանի նախագահ Յըլդըրըմը ասաց․«Թուրքիան փակ է քաղաքական հաշիվներով կատարվող տնտեսական ճնշումներին։ Թուրքիան հաջողությամբ դուրս կգա այս ճգնաժամից։ Արտարժույթի ալեկոծվումը հնարավոր չե բացատրել Թուրքիայի տնտեսական ցուցմունքներով։ Դա տնտեսական չե այլ քաղաքական զարգացումներ են»։

 

Վաթան․«Ալբայրակը կհանդիպի օտար ներդրողների հետ»

 

Գանձի եւ Ֆինանսների նախարար Բերատ Ալբայրակը վաղը զրուցելու է օտար ներդրողների հետ։ Նա տնտեսական վերջին զարգացումների մասին տեղեկություն կտա նրանց։ Հեռախոսային զրույցին մասնակցելու է 750-ից 1000 հոգի։

 

Սաբահ․«Գովազդ չեն տալու ամերիկյան ընկերություններին»

 

Թուրքիայի ամենակարեվոր ընկերությունները աջակցություն են ցուցաբերելու ամերիկյան գովազդի ընկերությունների դեմ կիռարվող պատժամիջոցին։ Թուրքական ավիաընկերության տնօրեն Յահյա Ուստւնը սոցցանցում գտնվող իրհաշվում նշել է հետեւյալը․«Թուրքական ընկերությունը իր պետության եւ ազգի կողքն է»։

 

Սթար․«Վանում հայտնաբերվել է ուրարտուցիների ոտնահետքը»

 

Պատմական Վանի ամրոցում կատարվող պեղումային աշխատանքների արդյունքում հնաբանության կենտրոնի տնօրեն Էրկան Կոնվարը հաղորդել է, ուրարտուցիների ոտնահետքի հայտնաբերվելու մասին։ 26 սանտիմետր երկարություն եւ թիվ 36 ոտքի չափս ունեցող ոտնահետքը կտրվելով տեղից տեղափոխվել է լաբարատորիա եւ թանգարան։   

 


Պիտակներ: Վաթան , Սաբահ , Սթար

Այս թեմայով լուրեր