Թուրքական Մամուլ

Մամուլի տեսություն

Թուրքական Մամուլ

Հյուրրիյեթ․«Էրդողան՝ Ձեր խաղը տեսել եմ եւ մարտահրավեր ենք նետում»

 

Նախագահ Էրդողանը Տրաբիզոն քաղաքի ԱԶ կուսակցության տեղական խորհրդարանում ունեցել է ելույթ։ Նա ասաց․«Տրաբիզոնից հայտարարում եմ, ձեր խաղը տեսել եմ եւ մարտահրավեր ենք նետում։ Եթե մեր վրա դոլարով հասնեք ապա մենք էլ այլ ճանապարհներ կգտնենք։ 81 միլիոնի ռազմավարական գործընկերության հակառակ  ահաբեկչական խմբավորումներին ընտրողներին կասենք ցտեսություն»։

 

Վաթան․«Մոսկվան Թուրքիայի քաղաքացիներին հեշտացրել է այցագրային ռեժիմը»

 

ՌԴ ԱԳՆ Թուրքիայի քաղաքացիների մի շարք ոլորտներում հեշտացրել է այցագրային ռեժիմը։ ԱԳՆ Սերգեյ Լավրովը 13-14 օգոստոս թվականներում Թուրքիա նախատեսվող այցելությունից առաջ ելույթ է ունեցել ռուս դեսպանների 10-րդ ժողովում։ Նա ասաց․«Մեզ համար հուսալի է երկու երկրների միջեւ աճող առեւտրական հարաբերությունները։ Հանդիպմանը քննարկելու ենք երկու երկրների քաղաքացիների ազատ այցելության հնարավորությունները։ Մոսկվան մի շարք ոլորտներում հեշտացնելու է այցագրային ռեժիմը»։

 

Հաբերթուրք․«Առեւտուրը աճելու է խորհրդակցությամբ»

 

Առեւտրի նախարար Ռուհսար Պեկջանի համաձայն նոր համակարգում քննարկումներ կանցկացվի հասարակական կազմակերպությունների հետ, որը ակտիվացնելու է արտահանում եւ ներմուծումը։ Նախարարը ասաց․«Կազմելու ենք քննարկման խորհուրդներ, որը ոչնչացնելու է առեւտրի դեմը գտնվող արգելքներին»։

 

Սաբահ․«Բիլեջիկից դեպի Ֆրանիսա 45 բեռնատար խխունջ»

 

Բիլեջիկ «ցամաքային խխունջի դոլմա» արտադրող ընկերությունը արտահանում է կատարում դեպի Ֆրանսիա։ Բալիկեսիր քաղաքի Բանդիրմա շրջանում տեղակայված արտադրամասը բոլոր արտադրանքը արտահանում է դեպի Ֆրանսիա։

 

Սթար․«Յասեմին Ջանը եվրոպայի երրորդը»

 

Եվրոպայի ատլետիզմի առաջնության կանանց 5 հազար մետր վազքում Յասեմին Ջանը շահել է բրոնզե մեդալ։ Գերմանիայի մայրաքաղաք Բերլինում անցկացվող առաջնության վերջին օրը թուրք մարզուհի Ջանը 14 րոպե 57 վարկյանով զբաղեցրել է երրորդ տեղը։  

 


Պիտակներ: Սթար , Սաբահ , Վաթան

Այս թեմայով լուրեր