Թուրքական Մամուլ

Մամուլի տեսություն

Թուրքական Մամուլ

Հաբերթուրք․«Առեւտրի կենտրոններում եվրոպայում ամենարագ մեծացող երկիր»

 

Անշարժ կույքի խորհրդակցության կարեվոր ընկերություններից «Cushman and Wakefield»-ը ամեն տարի հրապարակում է առեւտրական կենտրոնների զեկուցագիրը։ 2018թ-ի ցուցակում 2,4 միլիոն մետր քառակուսի ընդհանուր եվրոպայում ավելացել է առեւտրի կենտրոնների զբաղեցրած տարածքը։ Եվրոպան ընդգրկող ցուցակում առաջին տեղը զբաղեցնող Թուրքիան 2017թ-ին 500 հազար մետր քառակուսի ավելացրել է կենտրոնների տարածքը։

 

Վաթան․ «Աշխարհի ամենամեծ արեւակայանը կառուցվում է Կոնիայում»

 

Աշխարհի ամենամեծ արեւակայանը կառուցվում է Կոնիա քաղաքի Կարապընար շրջանում։ Հսկա կայանը տարեկան արտադրելու է 1,7 միլիարդ կիլովատ ժամ հոսանք եւ բավարարելու է 600 հազար տների պահանջին։ Նախագծի համար ներդրվելու է 1,3 միլիարդ դոլար։

 

Սթար․«Նորարար մետաքսե ճանապարհը մեծացնելու է Թուրքիա եւ Չինաստանը»

 

100 օրվա ծրագրերում կարեվոր տեղ է զբաղեցնում Չինաստանը։ Անցյալ տարի կառուցումը սկսող նորարար մետաքսե ճանապարհը ընդգրկում է ավտոճանապարհներ, նավամատույցներ, երկաթագծեր եւ էներգիայի ուղղություններ։ Թուրքիան ներդրումների համար առք ու վաճառք կկատարի չինական բորսայում։ Չինաստանի հետ բորսայում առք ու վաճառքի շնորհիվ զարգանալու է նաեւ տուրիզմ եւ առեւտուրը։ Միջազգային վարկանիշային հաստատությունների հարձակումների դեմ Թուրքիան եւ Չինաստանը աշխատելու են թուրքական լիրա եւ չինական Յուանով։

 

Յենի Շաֆակ․«Գալիս է ազգային ռազմական ինքնաթիռ»

 

Ֆ-16 մակնիշի ժետ ինքնաթիռներին փոխարինող ազգային ռազմաօդանավի նախագծի համար շարունակվում են նախապատրաստական աշխատանքներ։ ՏՈՒՍԱՇ-ի կողմից կատարվող ներդրումները «սուպեր երաշխավորում» են ստանալու պետությունից։ 100 օրվա նոր պետական աշխատանքների շրջանակներում սկսելու է ինքնաթիռի վերաբերյալ աշխատանքներ։

 

Սաբահ․«Փարիս Հիլթոնը հիացել է թուրքական նախաճաշին»

 

Ակտիվության մասնակցելու նպատակով ՀԿԹՀ այցելող ամերիկացի հանրահայտ մոդել Փարիս Հիլթոնը հյուրանոցում թուրքական նախաճաշը համտեսելուց հետո նկարահանեց տեսահոլովակ։ Նա գովաբանելով նախաճաշը սոցցանցում կատարել է գրառումներ։

 


Պիտակներ: Սաբահ , Սթար , Վաթան

Այս թեմայով լուրեր