Թուրքական Մամուլ

Մամուլի տեսություն

Թուրքական Մամուլ

Վաթան․«ԱԳՆ հակազդեցություն է ցուցաբերել Հունաստանին»

 

Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Ակսոյը հակազդեցություն է ցուցաբերել Արդարադատության նախարար Ստավրոս Կոնտոնիսի Թուրքիայում փնտրվող «Թուրքիայի կոմինիստ-Լենինիստ-Մարկսիստ» խմբավորման անդամ Թուրգութ Կայայի հետ հանձնումը պահանջող փաստաթղթի մերժման դեմ։ Ակսոյը ասաց․«Ինտերպոլի կողմից կարմիր ցուցակով փնտրվող Թուրգուտ Կայայի Թուրքիա հանձնումը մերժվել է հույն պայտոնյաների կողմից։ Այսպիսով հասկանում ենք, Թուրքիայի դեմ ավանդական վերածված ատելության աստիճանը»։

 

Հաբերթուրք․«Նախարար Պեկջանը բացատրել է առեւտրի ճանապարհային քարտեզը»

 

Առեւտրի նախարար Ռուհսար Պեկջանը նշել է Թուրքիայի արտահանման գրոհումի շարունակվելու մասին։ Նա ասաց․«Ազդեցիկ եւ երկրներին հատուկ ռազմավարությամբ մուտք ենք կատարելու նոր շուկաներ։ Մեր նոր ուղղություններն են՝ Չինական, հարավ ամերիկյան, հնդկական, մեկսիկական եւ աֆրիկյան շուկաները»։

 

Սթար․«Հուլիս ամսում աճել է Թուրքիայի ավտոմեքենաշինության արտահանումը»

 

Մեքենաշինության արտահանումը համեմատած անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ աճել է 13,8 տոկոս եւ հասել է 2 միլիարդ 765 միլիոն դոլարի սահմանը։ Հունվար-հուլիս ամիսներում 7 տոկոս աճող արտահանումը 7 տոկոս բարձրանալով գրանցել է 7 միլիարդ 662 միլիոն դոլար։ Ոլորտի այլ արտադրանքների արտահանումը 22 տոկոս, երկաթուղային տաքսիների 15 եւ ավտոբուսների վաճառքը 6 տոկոս աճ է գրանցել։

 

Հյուրրիյեթ․«Լա-Մանշ նեղուցը ամենարագ անցնող թրքուհին»

 

Մարզիկ Բենգիսու Ավջըն Անգլիա եւ Ֆրանսիայի միջեւ գտնվող Լա-Մանշ նեղուցը հատել է 11 ժամ 29 ռոպեյում։ Նա լողալու սկսել է Անգլիայի Դովեր ափից եւ ավարտել է Ֆրանսիայի Գապ Գրիզ Նեզ ափում։ Նա լողացել է առանց հանգստանալու 36 ժամ։

 

Սաբահ․«Թուրքիայի առաջին հոսանքով ավտոբուսը կօգտագործվի Հաջետտեպեյում»։

 

Թուրքիայի առաջին հոսանքով ավտոբուսը օգտագործվելու է Անկարայի Հաջետտեպե համալսարանում։ Ավտոբուսը ունի բնապահպան կառուցվածք։

 


Պիտակներ: Սթար , Սաբահ , Վաթան

Այս թեմայով լուրեր