Թուրքական Մամուլ

Մամլո տեսություն

Թուրքական Մամուլ

Սաբահ․«Էրդողանը առաջինը այցելել է Ադրբեջանը»

 

Նախագահ Էրդողանը երթման արարողությունից հետո իր առաջին արտասահմանյան այցելությունը կատարել է Ադրբեջան։ Առանձին եւ միջպատվիրակությունների հանդիպումից հետո Էրդողան եւ Ալիեւը կազմակերպեկ են մամլո ասուլիս։ Երկու ղեկավարներ նշել են երկու երկրների միջեւ բարեկամության մասին։

 

Հյուրրիյեթ․«Էրդողան՝ Կիպրոսը մեր ազգային հարցն է»

 

Նախագահ Էրդողանը Ադրբեջան կատարած այցելությունից հետո ժամանել է ՀԿԹՀ։ Էրդողանը տեղում հանդիպել եւ մամլո ասուլիս է կազմակերպել ՀԿԹՀ նախագահ Մուստաֆա Ակընջըյի հետ։ Նա ասաց․«Կիպրոսը մեր ազգային հարցն է։ Մեր նպատակն է Կիպրոսում գտնել արդար եւ մնայուն լուծում։ Թուրքիան երբեք չի ընդունելու Կիպրոսի ժողովրդի դեմ կիրառվող անարդար քաղաքականությունը։ Բացի այդ մերժում ենք հունական մասի ձեռքում փոքրամասնություն համարվող թուրքական կողմը»։

 

Սթար․«Թուրքիան գոհ է Եթովպիա-Էրիթրեա հարաբերությունների բարելավումից»

 

Թուրքիան գոհ է խաղաղության բանակցությունների արդյունքում Եթովպիա եւ Էրիթրեայի միջեւ ստորագրվող հռչակագրից։

 

Սթար․«ԱՏԱԿ ուղղաթիռները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում»

 

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում 11-12 հուլիս թվականների միջեւ կազմակերպվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում շքահանդես կունենան 20 թուրքական ուղղաթիռներ։

 

Վաթան․«Թուրքական ավիաուղիների աճել էուղեվորների քանակը»

 

Թուրքական ավիաուղիների հունիս ամսում 10,6 տոկոս աճելով 6,3 միլիոն է հասել  ուղեվորների թիվը։

 


Պիտակներ: Վաթան , Սթար , Սաբահ

Այս թեմայով լուրեր