Թուրքական Մամուլ

Մամուլի տեսություն

Թուրքական Մամուլ

Սթար․«Էրդողան՝ Կամաց տաքանում ենք»

 

Նախագահ Էրդողանը Խորհրդարանում ելույթ ունենալուց նշել է, որ Սիրիա, Իրաք եւ իրենց սրտում գտնվող հայրենիքը տարբերություն չունի Թուրքիայի Հանրապետությունից։ Նա ասաց․«Մեկ դար առաջ արցունքներով հեռացել ենք այս հողերից, բայց չի նշանակում ջնջել ենք մեր սրտերից։ Կամաց տաքանում ենք, հաջորդող օրերում սկսելու ենք քայլել դեպի մեր թիրախները»։

 

Սաբահ․«Էրդողանը զրուցել է Րուհանիի հետ»

 

Նախագահ Էրդողանը զրուցել է Իրանի նախագահ Հասան Րուհանիի հետ։ Երկու ղեկավարներն էլ գոհ են Թուրքիա եւ Իրանի ահաբեկչության դեմ պայքար ու անվտանգության ոլորում համագործակցությունից։ Կողմերը քննարկել են Սիրիայում վերջին զարգացումները։

 

Յենի Շաֆա;․ «Աղբալը հրապարակել է տնտեսական աճի կանխատեսումը»

 

Ֆինանսների նախարար Նաջի Աղբալը խորհրդարանում ասաց․«2017թ-ին մեր միջամտության շնորհիվ տնտեսությունը ընթանում է դրական տեսքով։ 2018թ-ին տնտեսությունը աճելու է 5․5 տոկոս, իսկ ինֆլացիան արդեն զիջում է»։

 

Սթար․«Արդյունաբերությունը հասել է գագաթնակետ»

 

Թուրքիայի վիճակագրության հաստատության տվյալների համաձայն տնտեսական աճի կարեվոր ցուցանիշներից արդյունաբերության արտադրությունը դեկտեմբեր ամսում հասել է վերջին 7 տարվա գագաթնակետը, աճը գրանցվել է 8․7 տոկոս։ Սպասումներից հետո արդյունաբերության աճի կանխատեսումն է 7 տոկոս։

 

Վաթան․ «Անգլիայից Թուրքիայի մասին բացատրություն»

 

Թուրքիայում տեղակայված Անգլիայի առեւտրական պալատի նախագահ Քրիս Գաունտը ուշադրություն է դարձրել թուրքական տնտեսությանը։ ԵՄ-ից հեռանալուց հետո ազատ առեւտրի աշխատանքին առաջինը Թուրքիայի հետ սկսելու մասին նշող Գաունտը ասաց․«Անգլիան, մաքսային միասնության բանակցությունների արդյունքի համաձայն ցանկանում է Թուրքիայի հետ համագործակցել ազատ առեւտրի ոլորտում։ Անգլիան այս կապերը հզորացնելու նպատակով անցյալ տարվանից ի վեր բազմաթիվ այցելություններ է կատարել Անկարա»։   

 

 


Պիտակներ: Վաթան , Սաբահ , Սթար

Այս թեմայով լուրեր