Թուրքական Մամուլ

Մամուլի տեսություն

846196
Թուրքական Մամուլ

Սաբահ. «Կալընը բացատրություն է տվել երկրաշարժի մասին»

 

Նախագահական խոսնակ Իբրահիմ Կալընը Իրաքում տեղի ունեցող երկրաշարժի մասին նշել է իր թվիթերյան հաշվում։ Նա ասաց. «Իրաքի հյուսիսում տեղի ունեցող երկրաշարժի արդյունքում Կարմիր մահիկ եւ այլ մարդասիրական ջոկատներ դեղորայք ու վերմակ են հասցնում դեպքի վայրը»։

 

Յենի Շաֆակ. «Երեք կարեվոր այցելություն»

 

Նախագահ Էրդողանը Ռուսաստան կատարած այցելության ընթացքում քննարկելու է երկկողմանի հարաբերություններ, Սիրիա եւ տարածաշրջանային հարցերը։ 13-15 նոյեմբեր թթ-ի միջեւ Էրդողանը այցելություն կկատարի Ռուսաստան, Քուվեյթ եւ Կատար։ Նա առաջինը ՌԴ նախագահ Պուտինի հետ կհանդիպի Սոչիում, ընդ որում կարեվոր վերնագրերից մեկն է էներգիայի ոլորտը։ Իսկ Քուվեյթ եւ Կատարում Թուրքիայի նախագահը կքննարկի տուրիզմ, կրթություն եւ մշակութային համագործակցությունը։

 

Հյուրրիյեթ. «Սեպտեմբերի 11-ին ոչ մեկը ԱՄՆ-ին չի հարցրել փաստ»

 

Վարչապետ Բինալի Յըլդըրըմը ամերիկյան «CNN» հեռուստաընկերության հարցազրույց է տվել ԱՄՆ-ում։ Նա պատասխանել է ծրագրի հաղորդավար Ֆարեդ Զակարիայի հարցերը։ Զակարիան նշել է ՖԵՏՕ-ի համար Վաշինգտոն ներկայացվող փաստերի անբավարարության մասին, ընդ որում Թուրքիայի վարչապետը պատասխանել է հետեւյալ կերպ. «Սեպտեմբերի 11-ի Էլ Կաիդայի կողմից ԱՄՆ կատարվելու մասին արդյոք ներկայացվել է փաստ»։

 

Հաբերթուրք. «Նոր համակարգ՝ օտար ֆոնդերի համար»

 

Էկոնոմիկայից պատասխանատու վարչապետի օգնական Մեհմետ Շիմշեկի համաձայն նոր համակարգի ձեւավորման հետ պետական գանձը կարող է փոխային տեղափոխումներ կատարել ֆոնդեր։ «Այսպիսով օտար ֆոնդերը կարող են Թուրքիայում ավելի մնայուն եւ ավելի շատ ներդրումներ կատարել։ Դա կարելի է իրականացնել վերին ֆոնդի ստեղծմամբ»։

 

Վաթան. «Մարաթոնում Քենիայի քամին»

 

Ստամբուլի ասիական մասից դեպի եվրոպական մաս կատարվող 39-րդ Ստամբուլի մարաթոնում տղա մարդկնաց մրցաշարում առաջին տեղն է զբաղեցրել ծագումով քենիացի Ֆրանսիայի ներկայացուցիչ Աբրահամ Կիպրոտիչը, իսկ կանանց մրցաշարում քենիացի Ռուտ Չեպնգետիչը։ Ստամբուլի քաղաքապետարանի եւ Սպոր Ստամբուլի կազմակերպած 42կմ-անոց մարաթոնը 100 երկրներից մասնակցել է 125 հազար վազորդ։   

 



Այս թեմայով լուրեր