Թուրքական Մամուլ

Մամուլի տեսություն

Թուրքական Մամուլ

Հյուրրիյեթ. «Չմարող արեւ»

 

79 տարի առաջ այսօր վախճանվեց ղեկավար Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը։ Նրա նորարար եւ ժողովրդավար Թուրքիայի հեռանկարը այսօր դարձել է ավելի հասկանալի։ Թուրք ժողովուրդը նորարար Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին հիշում է սեր, հարգանք եւ կարոտով։ Բոլոր նոյեմբերի 10-երի նման այս տարի էլ ժողովուրդը կայցելի նրա հուշադամբարանը։ Նախագահ Էրդողանը ասաց. «Մուստաֆա Քեմալի ղեկավարած ազատագրական պայքարի արդյունքում հասել ենք հաղթանակի։ Նա հարգանքի է արժանացել նաեւ միջազգային ասպարեզում»։

 

Վաթան. «Կբացվի նոր էջ»

 

Վարչապետ Բինալի Յըլդըրըմը ԱՄՆ-ում հանդիպեց նախագահի օգնական Մայք Պենսի հետ։ Նա Վաշինգտոնի այցելությունից վերադառնալուց նշել է հանդիպման մտերիմ եւ դրական անցնելու վերաբերյալ։ Երկկողմանի եւ տարածաշրջանային հարցերի քննարկումներից բացի պահանջվել է ՖԵՏՕ-ի հարցում քայլեր ձեռնարկել։

 

Յենի Շաֆակ. «ՄԱԿ-ը շնորհակալություն է հայտնել Թուրքիային»

 

Վարչապետ Բինալի Յըլդըրըմը ԱՄՆ-ում հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Յըլդըրըմը ասաց. «Հարգելի գլխավոր քարտուղարը կրկնել է, Թուրքիայի հարեվան երկրներում տեղի ունեցող աղետների եւ տեղի ունեցող գաղթի մասին։ Նա շնորհակալություն է հայտնել Թուրքիայի գաղթի ծրագրերի համար։ Չնայած մենք սպասում ենք ՄԱԿ-ի անդամ երկրների աջկացությունը»։

 

Սաբահ. «Թուրքիայի նոր արբանյակները կլինեն միջազգային ուժ»

 

2020 եւ 2021թթ-ին արձակումը նախատեսվող թուրքսատ արբանյակների համար կնքվել է պայմանագիր։ Հանրահայտ գործարար Էլոն Մասկի ընկերության կողմից արձակումը նախատեսվող արբանյակները Թուրքիային կվերածեն գլոբալ օպերատոր։ 500 միլիոն դոլարանոց պայմանագիրը ընդգրկում է «Airbus» եւ 5Ա ու 5Բ արբանյակները։

 

Սթար. «Տեղական ավտոմեքենան կարտադրվի նաեւ աշխարհում»

 

Թուրքիայի ավտոմեքենայի նախագծում արտադրող ընկերությունների անունները հայտնի լինելուց հետո առաջընթաց է ստացել աշխատանքը։ Թուրքիայի բազմաթիվ քաղաքները տեղական ավտոմեքենայի համար դիմում կատարելուց պատվերներ են կատարում հասարակական կազմակերպություններ եւ հսկայական ընկերություններ։ Տեղական ավտոմեքենայի մասին առաջին տեղեկությունը հաղորդել է Գիտության, արդյունաբերության եւ Տեխնոլոգիայի նախարար Ֆարուկ Օզլուն։ Նա ասաց. «Մենք էլ միջազգային ընկերությունների նման կարող ենք արտադրամասեր բացել աշխարհի տարբեր վայրերում»։  

 



Այս թեմայով լուրեր