Թուրքական Մամուլ

Մամուլի տեսություն

825371
Թուրքական Մամուլ

Յենի Շաֆակ. «ԱՄՆ պատվիրակություն է ուղարկում Թուրքիա»

 

ԱՄՆ ԱԳՆ պատվիրակությունը այցագրային ճգնաժամը լուծելու նպատակով հաջորդ շաբաթ կժամանի Թուրքիա։ Պատվիրակության նախագահելու է արտաքին հարաբերությունների խորհրդատու Ջանատհան Կոհենը։ Թուրքիա եւ ԱՄՆ կիրակի օրը սոցցանցից հայտարարել էին այցագրային ռեժիմը սառեցնելու մասին։ Ամերիկյան դեսպանատան աշխատողը ձերբակալվել էր ահաբեկչական խմբավորում ՖԵՏՕ-ի հետ համագործակցելու հանցանքով։

 

Սթար. «Թուրքիան հույս ունի միջերկրական ծովից, առաջին որոնումը 2018-ին»

 

Անթալիայում անցկացվող էներգիայի գագաթնաժողովում լրագրողների հարցերը պատասխանող Էներգետիկա եւ բնական պաշարների նախարար Բերատ Ալբայրակը նշել է միջերկրական ծովում առաջին որոնման աշխատանքների 2018թ-ին սկսելու վերաբերյալ։ Նա ասաց. «Ունենք մեծ հույսեր եւ ցածր ծախսեր։ Թուրքիայի համար մեծ կարեվորություն ունի ոլորտում նվազեցնել արտաքին կախվածությունը»։

 

Սաբահ. «Ահաբեկչական անցքում ռազմական 4 գործողություն»

 

Սիրիա եւ Իրաքում բացվող ահաբեկչական անցքի դեմ Թուրքիան կիրառելու է հետեւյալ ծրագրերը. Հաթայ-Ռեյհանլըյից մուտք կատարող ազատ բանակի անդամները Իդլիբում հանդիպելու են Դար Տա Իզահում։ Իդլիբը մաքրվելու է ահաբեկիչներից եւ ստեղծվելու է անվտանգության անցք։ Գործողության երկրորդ հատվածում ահաբեկչական խմբավորում ՅՊԳ-ի դեմ ազատագրվելու է Աֆրինի Ջինդերիս եւ Թել Ռըֆատ շրջանները, որի մասնակիցը կլինի նաեւ «Եփրատի վահան» գործողության միավորումները։

 

Վաթան. «Թուրքիա եւ Իրանի միչեւ հետախուզական համագործակցություն»

 

Վերջին ժամանակաշրջանում դիվանագիտական մոտիկացում ապրող երկու երկրներ միասին կպայքարեն ահաբեկչական խմբավորում ՊԿԿ-ի դեմ։ Կողմերը համագործակցելու են սահմանային անվտանգության, հետախուզական եւ հսկողության ոլորտներում։ Առաջին հերթին կողմերը նախատեսում են ՊԿԿ եւ երկու երկրների միչեւ հարաբերությունը ընդհատել եւ փոքրացնել նրանց ազդեցության օղակները։

 

Հաբերթուրք. «Ազգային Ալթայ տանկերը կարտադրվեն մեծաչափ մասշտաբով»

 

ՊՆ խորհրդատու Իսմաիլ Դեմիրը նշել է տեղական Ալթայ տանկերի նախատեսվող աճուրդից հետո մեծաչափ մասշտաբով արտադրվելու մասին։ ՄՈՒՍԻԱԴ-ի ժողովում ելույթ ունեցող Դեմիրը ասաց. «Ներկա պահում սպասում ենք առաջարկները»։   



Այս թեմայով լուրեր