Թուրքական Մամուլ

Մամուլի տեսություն

Թուրքական Մամուլ

Հուրրիյեթ. «Էրդողան՝ Մի գիշեր հանկարծակի ձեր մոտ կհայտնվենք»

 

Նախագահ Էրդողանը ապորինի հանրաքվե անցկացնող Իրաքի քրդական մասի ղեկավարության հղել է հետեւյալ ուղերձը. «Մի գիշեր հանկարծակի ձեր մոտ կհայտնվենք»։ Նա ասաց. «Քաղաքական, տնտեսական, առեւտրական եւ անվտանգության ոլորտներում ձեռնարկելու ենք բոլոր տեսակի քայլերը։ Սիլոպիում իզուր չի որ կանգնած են զինվորները։ Մուտք ու ելքը փակելու ենք։ Նավթի ծորակն էլ մեր ձեռքում է, երբ փակենք ապա կավարտվի ամեն-ինչ»։

 

Սաբահ. «Հանրաքվեն պատրաստում է պայքարին»

 

Վարչապետ Բինալի Յըլդըրըմը նշել է, որ Իրաքի քրդական մասում անցկացվող հանրաքվեն ապորինի է եւ ճանաչում չի ստանա Թուրքիայի կողմից։ Նա ասաց. «Նշյալ քայլը տարածաշրջանում մեծացնելու է քաոսը եւ պատրաստելու է զինյալ պայքարին։ Ազգային անվտնագության սպառման դեպքում իրավունքը պահում ենք մեր մոտ։ Սահմանում կազմակերպվող զինվարժության կմասնակցի նաեւ Իրաքը։ Թուրք ժողովուրդը թող հանգիստ լինի պատերազմ չենք մտնում»։

 

Սթար. «Թուրքոֆոբիայի մրցումը թաղվեց ընտրարկղ»

 

Գերմանիայի ընտրություններում հակաթուրքական գաղափարախոսությունից բացի այլընտրանք չունեցող սոցիալ դեմոկրատ եւ Քրիստոնիա դեմոկրատ կուսակցությունները ապրում են փլուզում։ Հակահամակարգային պահից օգտվող Գերմանիայի համար այլընտրանք կուսակցությունը ձայներ է հավաքել իշխանությունից։ Հակաթուրքական եւ Էրդողանի ատելությամբ գաղափարախոսություն կազմող Շուլց եւ Մերկելի քվեների մի մասը անցել է ծայրահեղ աջակողմյան կուսակցության հասցեին։

 

Հաբերթուրք. «Կապադովկիայում տեղական օդապարիկ»

 

Նախագահ Էրդողանի տեղական արտադրության պահանջին աջակցել է տուրիզմի կարեվոր կենտրոններից Կապադովկիան։ Տեղում սկսել է տեղական օդապարիկի արտադրություն։ Օրական թռնում է 150 օդապարիկ, որի ընդհանուր արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։

 

Յենի Շաֆակ. «Օտարները շարունակում են հայտնաբերել Թուրքիան»

 

Օտար ներդրողները շարունակում են հետաքրքրվել Թուրքիայի հետ, որը կարելի է նկատել անշարժ կույքի գնումների ընթացքում։ Թուրքիայում օգոստոս ամսում վաճառվեց 120 հազար 198 բնակարան, ընդ որում աճել է 4.7 տոկոս։ Անցյալ տարի վաճառքը կատարվում էր Բուրսա, Անկարա եւ Տրաբիզոնում, իսկ այս տարի Սամսուն, Սակարիա եւ Այդըն քաղաքներում։      

 


Պիտակներ: Սթար , Սաբահ , Հուրրիյեթ

Այս թեմայով լուրեր