Թուրքական Մամուլ

Թուրքական Մամուլ

Թուրքական Մամուլ

Յենի Շաֆաք – Ռուսաստան եւ Իրանի հետ հարմարության մեջ ենք

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ղազախստանի այցելություններից վերադարձին լրագրողներին հայտարարությամբ է հանդիսացել: Նախագահ Էրդողանը ասել է՝ «Ցանկանում եմ հատկապես Իդլիբի մասին ասել է, որ ամսի 14-ին կայանալիք Աստանաի ժողովը շատ կարեւոր է: Ներկայումս Իդլիբում Ռուսաստանի հետ ավելի վաղ համաձայնած կերպ ենք վարվում եւ այդպես է գործում ընթացքը: Ռուսաստանի հետ այց հարցում որեւէ անհամաձայնություն չկա: Իրանի հետ կատարված քննարկումներում էլ որեւէ անհամաձայնության թեմաներ չկան:»

Սթար – Առաքանին օգնության մոբիլիզացիա

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ մեկնարկած Առաքանին ամենամեծ օգնության մոբիլիզացիան է մեկնարկել: Վարչապետի օգնական Ռեջեփ Աքդաղն ասել է, որ Բանգլադեշի հետ այդ հարցում համաձայնության են եկել Առաքանի մուսուլմաններին մշտական եւ կայուն օգնություն ցուցաբերելու հարցում: Աքդաղն ասել է, որ Կարմիր Մահիկ եւ Առողջապահության նախարարություն, ինչպես նաեւ Դիյանեթ հիմադրամի ու ՀԿ-երի հետ մեծ աշխատանքներ կիրականացվեն: Տարածքում օգնության նպատակով կարող են այցելել www.arakanasahipcik.org կայք էջ:

Հյուրրիյեթ – Առողջ մեծացում

Թուրքիայի տնտեսությունը այս տարվա երկրորդ քարորդում 5,1 տոկոսով մեծացել է: Թուրքիայի վիճակագրական ծառայության տվյալների համաձայն մեկ շնչի հաշվուն նույն ժամանակահատվուծում 16,3 տոկոսով մեծացել, եւ 734 մլրդ 211 մլն թուրքական լիրա է կազմել: Հողագործության ոլորտում ընդհանուր արժեքը, այս տարվա ապրիլ-հուլիս ամիսների ընթացքում 4,7 տոկոս մեծացում է գրանցվել:

Սաբահ – Դուբաին իջնում Թուրքիան բարձրանում է

Այս տարի 16-րդ անգամ կայացած Դուբաիի Cityscape Global 2017 տոնավաճառին ընկերություններն առաջին անգամ վաճառք են իրականացրել: Սակայն, ուղակի վաճառքներ են կատարել Դուբաիյում նախագիծ մշակած ընկերությունները: Այս թույլատրությունը կատարվել է դանդաղ շարժի անցած Դուբաիի անշարժ գույքերի շուկայի թարմացման համար:

Վաթան – Մահարձանը կեղծի հետ կփոխարինվի

Պերգե հնադարյան քաղաքի անօրինական պեղումային աշխատանքների ժամանակ 50 տարի առաջ գտնված եւ արտերկիր տեղափոխված Հարակլեսի մահարձանը Շվեցարիայից Թուրքիա կբերվի սեպտեմբերի 13-ին: Մշակույթի եւ Տուրիզմի նախարարության կողմից կատարված հայտարարության համաձայն, մահարձանը Ժնեւից ստացվել եւ կտեղափոխվի 50 տարի անց իրեն պատկանող վայր:



Այս թեմայով լուրեր