Թուրքական Մամուլ

Մամուլի տեսություն

Թուրքական Մամուլ

Հյուրրիյեթ. «Իսլամական աշխարհին միասնության կոչ»

 

Նախագահ Էրդողանը իսլամական պետություններին կոչ է արել, լարվածության փոխարեն լինել միասին։ Նա ասաց. «Մյանմայում մոսուլման եղբայրների ցավերը, ենթարկված չարչարանքները եւ աքսորը ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է լինել միասին»։ Իսլամական համագործակցության գիտության եւ տեխնոլոգիայի առաջին ժողովը անցկացվեց Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։ Նուրսուլթան Նազարբաեւի ղեկավարած ժողովում Թուրքիային ներկայացրել է նախագահ Էրդողանը։

 

Սթար. «Յըլդըրըմ՝ 10 տարում կատարելու ենք 300 միլիարդ դոլար ներդրում»

 

Վարչապետ Բինալի Յըլդըրըմը Էսկիշեհիրում մասնակցել է գործարարների եւ հասարակական կազմակերպությունների ժողովը։ Նա տեղում նշել է 100 միլիարդ դոլար տրանսպորտի, 100 միլիարդ դոլար առողջապահության եւ 100 միլիարդ դոլար հաղորդակցության ոլորտների ներդրում կատարվելու հնարավորության մասին։ Նա ասաց. «Ես խոսում եմ 300 միլիարդ դոլարանոց ներդրման վերաբերյալ, որը կատարելու ենք 10 տարվա ընթացքում։ Փորձում ենք երկրին վերածել ներդման կենտրոն»։

 

Սաբահ. «Միայն Թուրքիան հասել է օգնության»

 

Աշխարհը արականցի մուսուլմանների հարցերը անտեսելուց, Թուրքիան հսկայական պատվիրակությամբ այցելեց Բանգլադեշում տեղակայված ճամբարը։ 2012թ-ից իվեր արականցի մուսուլմաններին օգնող Թուրքիայի համագործակցության եւ ձեւավորման գործակալության տնօրեն Սերդար Չամը ասաց. «Արականում ՄԱԿ-ը չկա, ներկա է միայն Թուրքիան»։

 

Վաթան. «Ցիպրաս՝ Սխալ է փակել Թուրքիայի դեմ դռները»

 

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը սխալ է համարել ԵՄ-Թուրքիա բանակցությունների վերացումը։ 82-րդ Սալոնիկի միջազգային ցուցահանդեսը մասնակցող մասնակցող հույն ղեկավարը տեղում պատասխանել է լրագրողների հարցերը։ Թուրքիա եւ ԵՄ-ի միջեւ տեղի ունեցող լարվածության պատճառով 64 տոկոս բարձրացել է փախստականների մուտքը։ Ցիպրասի համաձայն Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելի Թուրքիայի մասին խոսքերը կարող են ունենալ այլ քաղաքական հաշվարկներ։

 

Հաբերթուրք. «Տոնական օրերում ճամփորդեց 30 միլիոն մարդ»

 

Մատաղի տոնում 10 օր նշանակվող արձակուրդի շնորհիվ ճամփորդել է 30 միլիոն մարդ։ Արձակուրդային օրերում ավտոճանապարհները օգտագործվեց 15.5 միլիոն փոխադրամիջոցների կողմից։ Օդանավակայանը ծառայեց 7 միլիոն 156 հազար ճամփորդներին։   

 



Այս թեմայով լուրեր