Թուրքական Մամուլ

Մամուլի տեսություն

Թուրքական Մամուլ

Սաբահ. «Էրդողանը զրուցել է Իմամալի Ռահմանի հետ»

 

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է կատարել Տաջիկստանի նախագահ Իմամալի Ռահմանի հետ։ Զրույցում քննարկվել է երկու երկրների հարաբերությունները եւ Մյանմայում տեղի ունեցող մարդկային ճգնաժամը։ Կողմերը համաձայնվել են Իսլամական համագործակցության անդամ երկրների Արականում տեղի ունեցող ճգնաժամի համար լուծում գտնելու անհրաժեշտությունը եւ ՄԱԿ-ի շրջանակներում հնարավոր նախաձեռնությունների մասին։ Երկու նախագահներ զրույցի ավարտում շնորհավորել են մատաղի տոնը։

Սթար. «Էմինե Էրդողան՝ Թուրքիայի օգնությունը հասցրել ենք արականցիներին»

Տեղի ունեցող դեպքերի մասին տեղում տեղեկություն ստացող առաջին տիկին Էմինե Էրդողանը Կուտուպալոնգ ճամպարում նշել է հետեւյալը. «Որպես մարդ չեք կարող չազդվել։ Հույս ունեմ բոլոր աշխարհը կհետաքրքրվի նշյալ ողբերգության հետ, աստված օգնական։ Այս դարաշրջանում ինչպես կարող են լինել նման դեպքեր։ Ամեն ինչը տեսնում է աշխարհը։ Եթե հանցավորներ կան, ապա պետք է նրանք պատիժ ստանան, ոչ թե անմեղ քաղաքացիներ»։

 

Սթար. «Բերլինին խենդացնող տեսարան»

 

Գերմանիայում գաղթականների կողմից հիմնադրվող «Գերմանացի դեմոկրատների միություն»-ը սեպտեմբերի 24-ին նախատեսվող տեղական ընտրությունների համար ցուցապաստառներ է պատրաստել, որը կրում է Էրդողանի խոսքերը։ Մեծամասնությամբ Թուրքերի ապրած Դուիսբուրգ քաղաքում տեղադրվող ցուցապաստառներում նախագահ Էրդողանի նկարի հետ միասին գրվել է հետեւյալ խոսքը. «Թուրքիայի բարեկամների հետ միասին եղեք, քվեարկեք նրանց, մեծարենք նրանց»։ Երկքաղաքացիության ուշադրություն դարձնող կուսակցությունը հետաքրքրություն է առաջացրել թուրքերի մոտ։

 

Հյուրրիյեթ. «Թուրքիան կենսական գործընկեր»

 

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը չցանկանալով Թուրքիա եւ ԵՄ-ի միչեւ լարվածության ասաց. «Բազմաթիվ ճգնաժամերում միասին ենք համագործակցել Թուրքիայի հետ։ Հատկապես փախստականների եւ ահաբեկչության դեմ պայքարելու հարցերում»։

 

Յենի Շաֆակ. «Հիմնարկը ապամոնտաժեց ու տեղափոխեց Թուրքիա»

 

Իտալիայի Միլանո քաղաքում վերջին 2 տարիներում «Բորսան Քալվի» անունը կրող կաբելի ընկերությունը հիմնարկը որոշեց տեղափոխել Սամսուն քաղաքը։ Ադնան Օլմեզը ասաց. «Հաջորդող տարվանից ապամոնտաժումը կավարտվի եւ կտեղափոխենք Թուրքիա։ Դա մեծ կարեվորություն ունի Սամսուն քաղաքի համար։ Մեր նպատակն է կրճատել ծաղսերը եւ մեծացնել եվրոպական շուկան»։  

 



Այս թեմայով լուրեր