Թուրքական Մամուլ

Մամուլի տեսություն

Թուրքական Մամուլ

Հյուրրիյեթ. «Ասեք՝ ազնվությամբ»

 

Գերմանիայի կողմից արտահայտվող «Դեմ ենք Թուրքիայի անդամագրմանը» խոսքերի վերաբերյալ նախագահ Էրդողանը ասաց. «Չեք կարողանում տանել Թուրքիա-ԵՄ ներկա հարաբերությունները, ասեք ազնվությամբ եւ կատարեք այն ինչ-որ պետք է»։ Գերմանիայի ընտրություններում հակաթուրքական խոսքերը քննադատող Էրդողանը հավելեց. «Գիշեր եւ ցերեկ ինձ եւ Թուրքիան քննադատող քաղաքականությունը շահույթ չի բերի միության անդամ երկրներին։ Նշյալ ընտրությունները Թուրքիայում են անցկացվում թե Գերմանիայում։ Անցկացրեք ձեր ընտրությունները դա մեզ ընդհանրապես չի հետաքրքրում»։

 

Յենի Շաֆակ. «Բուլղարիայի հետ էներգետիկայի ոլորտում համագործակցություն»

 

Էներգիա եւ բնական պաշարների նախարար Բերատ Ալբայրակը հանդիպել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսով եւ Էներգետիկայի նախարար Պետկովայի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միչեւ էներգետիկայի ոլորտում համագործակցությունը։ Երկու նախարարներ առանձին հանդիպելուց հետո նախագահել են պատվիրակությունների համաժողովը։ Երկու նախարարներ համաձայնվել են բարձրացնել բնական գազի եւ հոսանքի ոլորտներում համագործակցության ներուժը։

 

Սթար. «Թուրքական սփյուռքը 33 միլիարդ դոլար աջակցել է տնտեսության»

 

Ամեն տարի արձակուրդ կամ տոնական օրերում Թուրքիա ժամանող արտասահմանցի թուրքերի առեւտուրը արդեն կազմում է հսկայական գումարներ։ Թուրքիայի վիճակագրության հաստատության տվյալների համաձայն արտասահմանում ապրող թուրքերը վերջին 5 տարիներում 30 միլիոն անգամ այցելել են հայրենիքը։ Տուրիստական ոլորտում ծաղսել են 33.2 միլիարդ դոլար։    

Հաբերթուրք. «Վաղճանվեց դասախոսների դասախոսը»

Սոցիոլոգ եւ քաղաքագետ պրոֆեսոր Շերիֆ Մարդինը 90 տարեկանում մահացել է Ստամբուլում բուժում ստացած հատուկ հիվանդանոցում։ Մարդինի թաղումը այսօր տեղի կունենա Ստամբուլի Յենիկոյ մզկիթում նախատեսվող արարողությունից հետո։

 

Վաթան. «Դուրսունը աշխարհի չեմպիոն»

 

Աստղերի միջազգային ըմբշամարտի առաջնության 85կգ քաշայինում Ֆուրկան Դուրսունը արժանացել է ոսկե մեդալին։ Նա եզրափակիչ փուլում 5-3 հաշվով պարտության մատնեց ռուս ըմբշամարտիկ Մոհամադ Էվլոեւին։ Հունատանում անցկացվող առաջնության առաջին ոսկե մեդալը Թուրքիայի հավաքականը ձեռք բերեց Դուրսունի հաղթանակի շնորհիվ։ Թուրքիայի նախագահ Էրդողան եւ վարչապետ Բինալի Յըլդըրըմը շնորհավորել են Ֆուրկան Դուրսունին։

 



Այս թեմայով լուրեր