Թուրքական Մամուլ

Մամուլի տեսություն

772599
Թուրքական Մամուլ

Յենի Շաֆակ. «ահաբեկչական պետության թույլ չենք տալու»

 

Ազգային անվտանգության խորհրդի կողմից երեկ հրապարակվող փաստաթղթում դաշնակից երկրներին զգուշացրել են ահաբեկչական խմբավորում ՊԿԿ-ի Սիրիայում մասնաճյուղ ՊՅԴ-ՅՊԳ-ին աջակցություն չցուցաբերել։ «Մի շարք դաշնակից երկրների կողմից ՊՅԴ-ՅՊԳ հանձնվող զենքերը տեղափոխվում են ահաբեկչական խմբավորում ՊԿԿ-ին։ Թուրքիան երկու ահաբեկիչ խմբավորումները համարում է նույնը եւ ապացուցում է իր բողոքի իրավասությունը»։

 

Սթար. «Թուրքիան կվերահսկի միջերկրական ծովում էներգիան»

 

Միջին արեվելքում էներգիայի պատերազմին միացել է նաեւ Կիպրոսը։ Հունական մասի կողմից բնական գազի որոնման միջազգային ընկերության տրվող թույլտվության դեմ բողոքել է Թուրքիան։ Անկարայի իշխանությունները տարածաշրջան ուղարկել են 2 որոնման նավեր։ 28 եվրոպական պետությունների բնական գազի պահանջը կարելի է ձեռք բերել նշյալ վայրից։

 

Սաբահ. «ԵՄ-ն երկերեսանի է Թուրքիայի հանդեպ»

 

Միության, Թուրքիա տրվող խոսքերը չկատարելու մասին նշող Հունգարիայի ԱԳ եւ Առեւտրի նախարար Պետեր Սիյարտոն ասաց. «Եվրոպայում մի շարք երկրներ իրենց տկարությունը ծածկելու համար քննադատում են Թուրքիային։ ԵՄ-ի Թուրքիայի դեմ կատարած աշխատանքները համարում ենք անընդունելի։ Թուրքիան գաղթականների հարցում ամեն-ինչ արել է, իսկ միությունը տեր չի կանգնել իր խոսքին։ Հեղաշրջման փորձը  նշանակում է հարվածել։ Մի շարք երկրներ դա ահաբեկչություն չեն համարում, դա իմ համար դատապարտելի է»։

 

Հաբերթուրք. «Կատարում գտնվող թուրքական բազան հետաքրքրում է երկու երկրներին»

 

Կատարի ՊՆ Էլ Ատիյեն Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, ԱՄԷ եւ Բահրեյնի պահանջների ցուցակում տեղ զբաղեցնող Կատարում տեղակայված թուրքական բազայի փակվելու կետը քննարկել է հետեւյալ կերպ. «Երկար ժամանակ բոլորի կողմից իմացվող բազան չեն կարող փակել։ Դա հետաքրքրում է երկու անկախ երկրներին»։ Նա պարսից ծոցի ճգնաժամը եւ 13 կետերից բաղկացող պահանջագիրը մեկնաբաել է «TRT World» հեռուստաընկերության հետ կատարած հարցազրույցում։

 



Այս թեմայով լուրեր