Թուրքական Մամուլ 23.07.2014

Աքշամ օրաթերթը՝ ՙԳազային չորս կողմից օգնություն՚, - վերնագրով փոխանցած լուրում գրում է, որ Իսրայելի բացօթյա բանտի վերածած Պաղեստինին ուղղված մարդասիրական օգնության հարցում ամենամեծ աջակցությունը ցուցաբերածը՝ Թուրքիան է։

67950
Թուրքական Մամուլ 23.07.2014

Թերթը գրում է, որ ԹԻԿԱ-ն, առաջին փուլում 1 միլիոն դոլարի սնունդ եւ բուժօգնության իրերը կհոգա։

Յենի Շաֆակ օրաթերթը՝ ՙԳաղթականներին իֆտար՚, - վերնագրով փոխանցած լուրում գրում է, որ Նախագահ Աբդուլլահ Գյուլը, երեկ, Սիրիայում քաղաքացիական պատերազմից փախած եւ Մալատիայում բնակվող սիրացիների կոնտեյնր-քաղաք է այցելել։

Թերթը գրում է, որ Գյուլը, 7616 սիրիացու գտնված կոնտեյնր-քաղաքի պաշտոնյաներից տեղեկություն է ստացել եւ սիրիացիների հետ միասին իֆտարի ճաշի է մասնակցել, ինչի ժամանակ ունեցած ելույթին դիմել՝ ՙԱզիզ հարազատներս՚ խոսքով։

Միլլիյեթ օրաթերթը՝ ՙԳերմանիայում թուրք պրոֆեսորին արժանելիության նշան՚, - վերնագրով փոխանցած լուրում գրում է, որ Գերմանիայի Բեռլինի տեխնիակական համալսարանի գործարքային կիրառումների եւ տելոկոմինիկացիայի ոլորտներուն լրտես տեխնոլոգիաների ամբիոնի ղեկավար Պրոֆեսոր Դոկտոր Շահին Ալբայրակը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արժանելիության նշանին է արժանացել։

Թերթը գրում է, որ Ալբայրակը, նշանը ստացել է Գերմանիայի կրթության եւ հետազոտությունների նախարար Պրոֆ. Յոհանա Վանկաի կողմից։

Միլլիյեթ օրաթերթը՝ ՙՄեդիա հսկա Մուրոխը, Բոդրումում է՚, - վերնագրով փոխանցած լուրում գրում է, որ աշխարհի ամենահարուստ մեդիա ղեկավարներից ավստրալիացի միլարդեր գործարար Ռուպերտ Մուրդոխը, իր ընտանիքի հետ միասին ժամանել է Բոդրում անձնական 70 մետրոնոց սուպեր լյուքս առագաստանավով։
Հյուրրիյեթ օրաթերթը՝ ՙԱհա եւ Թագավորը Մադրիդում է՚, - վերնագրով փոխանցած լուրում գրում է, որ Բրազիլիայում Աշխարհի Գավաթի գոլի-թագավոր 23 ամյա Կոլոմբիացի Ջեյմս Ռոդրիգեզը, 80 միլիոն եվրոյի դիմաց Մոնաքոից տեղափոխվել է՝ Ռեալդ Մադրիդ։


Պիտակներ:

Այս թեմայով լուրեր