Հայտարարվել է «Ոսկե գնդակի» բոլոր հավակնորդները

«Ոսկե գնդակի» բոլոր հավակնորդները

Հայտարարվել է «Ոսկե գնդակի» բոլոր հավակնորդները

Տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը 30 թեկնածուների թվում են Սերխիո Ագուերոն («Մանչեսթեր Սիթի»), Ալիսոն Բեքերը («Լիվերպուլ»), Քարիմ Բենզեման («Ռեալ»), Էդինսոն Կավանին (ՊՍԺ), Գարեթ Բեյլը («Ռեալ»), Տիբո Կուրտուան («Ռեալ»), Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենտուս»), Կեւին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Ռոբերտո Ֆիրմինոն («Լիվերպուլ»), Դիեգո Գոդինը («Աթլետիկո»), Անտուան Գրիզմանը («Աթլետիկո»), Էդեն Ազարը («Չելսի»), Իսկոն («Ռեալ»), Նգոլո Կանտեն («Չելսի»), Հարի Քեյնը («Տոտենհեմ»), Ուգո Լյորիսը («Տոտենհեմ»), Մարիո Մանջուկիչը («Յուվենտուս»), Սադիո Մանեն («Լիվերպուլ»), Մարսելոն («Ռեալ»), Կիլիան Մբապեն (ՊՍԺ), Լիոնել Մեսին («Բարսելոնա»), Լուկա Մոդրիչը («Ռեալ»), Նեյմարը (ՊՍԺ), Յան Օբլակը («Աթլետիկո»), Պոլ Պոգբան («Մանչեսթեր Յունայթեդ»), Իվան Ռակիտիչը («Բարսելոնա»), Սերխիո Ռամոսը («Ռեալ»), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»), Լուիս Սուարեսը («Բարսելոնա») եւ Ռաֆայել Վարանը («Ռեալ»):

Հաղթողի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 3-ին կայանալիք «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը։ Այդ օրը France Football-ն առաջին անգամ մրցանակ կհանձնի նաեւ կանանց ֆուտբոլի տարվա լավագույն խաղացողին ու մինչեւ 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստին («Կոպա Տրոֆի»):

Հիշեցնենք, որ նախորդ տարի «Ոսկե գնդակին» արժանացել էր Թուրինի «Յուվենտուսի» պորտոգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն այս ամռանն է Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել իտալական ակումբ:

Ավելի վաղ ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Մադրիդի «Ռեալի» եւ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:



Այս թեմայով լուրեր