Հայտնի են դարձել «Գրեմմի-2019»-ի հաղթողները

Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքի Սթապլենս Ցենտրում ավարտվել է «Գրեմմի» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության 61-րդ արարողությունը:

grammy odulleri4.jpg
grammy odulleri3.jpg
grammy odulleri2.jpg
grammy odulleri1.jpg

Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքի Սթապլենս Ցենտրում ավարտվել է «Գրեմմի» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության 61-րդ արարողությունը:

Մրցանակի հաղթողներն են՝

«Տարվա ալբոմ» անվանակարգում հաղթել է քանթրի ոճի երգչուհի Քեյսի Մասգրեյվսը՝ Golden Hour ալբոմով:

«Լավագույն ռեփ երգ» անվանակարգում հաղթել է կանադացի ռեփեր Դրեյքի God's Plan հիթը:

Լավագույն սկսնակ արտիստ է ճանաչվել Դուա Լիպան:

«Լավագույն ռեփ ալբոմ» անվանակարգում մրցանակը շնորհվել է Քարդի Բիին՝ Invasion of Privacy ալբոմի համար:

Մինչդեռ «Լավագույն R&B ալբոմ» անվանակարգում հաղթել է H.E.R.-ը՝ իր H.E.R. համանուն ալբոմով:

«Տարվա ձայնագրություն» անվանակարգում լավագույնն է ճանաչվել Childish Gambino-ն՝ This is America երգով: Այն հաղթող է ճանաչվել նաև «Տարվա երգ» և «Լավագույն տեսահոլովակ», «Լավագույն ռեփ կատարում» անվանակարգերում:

«Լավագուն փոփ վոկալային ալբոմ» անվանակարգում հաղթել է Արիանա Գրանդեն՝ Sweetener  ալբոմով:
«Լավագույն փոփ կատարում» անվանակարգում հաղթել է Լեդի Գագայի և Բրեդլի Քուփերի Shallow երգը:
Լավագույն ռոք ալբոմ է ճանաչվել Գրետա Վան Ֆլիթի From the Fires-ը: Մինչդեռ «Լավագույն ռոք կատարում» անվանակարգում հաղթել է Քրիս Քորնելի When Bad Does Good երգը:
«Լավագույն ռոք երգ» անվանակարգում հաղթել է St Vincent-ի Masseduction-ը:
Տարվա պրոդյուսեր է ճանաչվել Ֆարել Ուիլյամսը:


Պիտակներ: հաղթող , Գրեմմի

Այս թեմայով լուրեր