«Յուջին» ձուն ճաքել է

Ձուն, որի լուսանկարը ամենահանրահայտն է Instagram-ում, ճաքել է։

«Յուջին» ձուն ճաքել է

Ձուն, որի լուսանկարը ամենահանրահայտն է Instagram-ում, ճաքել է։ 

ԲԲՍ-ին հայտնում է, որ ձվի պատկերը հոգեկան առողջության մասին տեղեկատվության քարոզչության մի մասն է։

Ձուն, որը հայտնի է «Յուջին» անվանումով, ճաքել է բոլորի կողմից ստացած ուշադրության «ճնշման զգացողությունից»։ Այսպիսի հաղորդագրություն է տեղադրված եղել ճաքած ձվի կողքին, եւ նաեւ խորհուրդ, որ նույնը զգալու դեպքում մարդիկ օգնության դիմեն։

Ավելի քան 52 մլն մարդկանց դուր էր եկել ձվի առաջին լուսանկարը։ Թվում էր, թե այն մի նպատակ է հետապնդում՝ թույլ չտալ, որ Կայլի Ջենները դառնա «Instagram-ի թագուհի»։ Ուղեկցող գրառման մեջ ասվում էր․ «Եկեք միասին համաշխարհային ռեկորդ սահմանենք եւ ստանանք ամենահանրահայտ գրառումը Instagram-ում։ Գերազանցել ընթացիկ համաշխարհային ռեկորդը (18 միլիոնի), որ սահմանել է Կայլի Ջենները։ Մենք դա արեցի՛նք»։

«Յուջինին» ընդամենը ինը օր պահանջվեց, որպեսզի հաղթի ռեալիթի-շոուի աստղին։


Պիտակներ: ձու , Յուջին

Այս թեմայով լուրեր