Գիտնականները պարզել են, որ ալիքավոր թութակների էգերը նախընտրում են խելացի որձերին

ինական ակադեմիայի Կենդանաբանության ինստիտուտի մասնագետները Ցզյան Չենի ղեկավարության ներքո ուսումնասիրել են թռչունների վարքագիծը զուգավորման ժամանակ:

Գիտնականները պարզել են, որ ալիքավոր թութակների էգերը նախընտրում են խելացի որձերին

ինական ակադեմիայի Կենդանաբանության ինստիտուտի մասնագետները Ցզյան Չենի ղեկավարության ներքո ուսումնասիրել են թռչունների վարքագիծը զուգավորման ժամանակ:

Հետազոտության ընթացքում կենդանաբանները փորձել են պարզել, թե ինչպես է էգն իր ժառանգների համար հայր ընտրում: Փետրավորների վարքագիծն ավելի լավ հասկանալու համար ակադեմիայի աշխատակիցները գիտափորձ են անցկացրել:

Ալիքավոր թութակի երկու էգերին ցույց են տվել 17 որձ թութակներ: Առաջին փուլում թռչուններն ընտրում էին այն որձին, որի հետ նրանց հաջողվում էր ավելի շատ ժամանակ անցկացնել: Այնուհետեւ մերժված թեկնածուին սովորեցնում էին կեր հայթայթել թափանցիկ կերակրամանից:

Քիչ անց որձի նոր ունակությունները ցուցադրվում էին էգերին: Նախկինում ընտրված որձը նույնպես փորձում էր հայթայթել հյուրասիրություններ, սակայն, եթե նա ձախողվում էր, էգերն անմիջապես մերժում էին նրան:

Ստացվում է, որ ալիքավոր թութակների էգերի համար որձի գլխավոր արժանիքն ուժը չէ, այլ հնարամտությունն է: Գիտնականները համարում են, որ այդպիսի ունակություններն էգի համար ծառայում են որպես ապացույց, որ հետագայում նա եւ իր ձագերը սոված չեն մնա: Ավելի վաղ գիտականները նկատել էին, որ էգերը հավանում են այն որձերին, որոնք ունակ են զարմանազան երգեր կատարել: Սակայն մասնագետները չէին կապում երգելը ինտելեկտուալ ունակությունների հետ:



Այս թեմայով լուրեր