Իլոն Մասկը հայտարարել է Չինաստանում Tesla-ի գործարանի կառուցման մեկնարկի մասին

Ամերիկյան Tesla ավտոարտադրողի ղեկավար Իլոն Մասկը երկուշաբթի հայտարարել է Շանհայում ընկերության գործարանի կառուցման մեկնարկի մասին:

Իլոն Մասկը հայտարարել է Չինաստանում Tesla-ի գործարանի կառուցման մեկնարկի մասին

Ամերիկյան Tesla ավտոարտադրողի ղեկավար Իլոն Մասկը երկուշաբթի հայտարարել է Շանհայում ընկերության գործարանի կառուցման մեկնարկի մասին:

«Անհամբերությամբ սպասում եմ այսօր Շանհայում ընկերության գործարանի շինարարության մեկնարկին», - Twitter-ում գրել է Մասկը:

Շինարարության սկզբնական փուլի ավարտը նախատեսվում է այս տարվա ամռանը, Model 3 էլեկտրոմոբիլների արտադրության մեկնարկը՝ տարվա վերջին, ընդ որում գործարանը լիարժեք կարող է գործել արդեն հաջորդ տարի, նշել է Մասկը:

Tesla-ն մտադիր է իր առաջին արտասահմանյան գործարանը Շանհայում կառուցել՝ 500 հազար ավտոմեքենա արտադրությամբ տարեկան ծավալով: Նախատեսվում է, որ գործարանի շինարարությունն, ըստ նախնական տվյալների, 5 մլրդ դոլար կարժենա:

Tesla-ն ակնկալում է, որ Շանհայից ոչ հեռու գտնվող ձեռնարկությունը մինչեւ 2020 թվականը կսկսի  Model 3 էլեկտրական մեքենաներ արտադրել:

Վերջերս Tesla-ն չինական շուկայում դժվարություններ ունի Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրային պատերազմի եւ չինական կողմից ամերիկյան մեքենաների ներմուծման նոր  մաքսատուրքերի սահմանման պատճառով: Այս տարվա երրորդ եռամյսակում այստեղ երբեմնի ամենահայտնի մեքենայի ապրանքանիշի վաճառքը զգալի անկում է ունեցել:

Ամերիկյան Tesla Motors ընկերությունը հիմնադրվել է 2003-ին ՝ որպես էլեկտրական մեքենաների եւ դրանց հետ կապված տեխնոլոգիաներ արտադրող ընկերություն:

Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Քալիֆորնիա նահանգում՝ Պալո Ալտոյում: Էլեկտրական մեքենաներից բացի, ընկերությունը սեփական տեխնոլոգիաներով արտադրում է մարտկոցներ եւ էլեկտրաշարժիչներ եւ վաճառում է ավտոմեքենաներ արտադրող այլ ընկերություններին, մասնավորապես Toyota-ին եւ Daimler-ին:


Պիտակներ: Tesla

Այս թեմայով լուրեր