Google Play-ի դիզայնը ենթարկվել է նշանակալի փոփոխությունների

Google ընկերության մասնագետները հայտնել են Google Play հավելվածում թարմացված պրոդուկտի թողարկման մասին, որը Android գաջեթների համար հավելվածների «սուպերմարկետի» բոլորովին նոր դիզայներական մոտեցում է ենթադրում:

Հավելվածների խանութի նոր դիզայնի մասին առաջին հիշատակումներն արվել էին դեռևս յոթ ամիս առաջ: Այդ ժամանակ տեղադրվել էին  Android օգտատերերի աշխատանքային սեղանների առաջին նկարները, որոնց վրա պարզ երևում էին կողմնային ինտերֆեյսի փոփոխությունները:

Google-ի մասնագետները հայտնել են, որ որ թարմացված պրոդուկտը մեկնարկել է միայն մի քանի շրջաններում: Այդ մոտեցումը ձեռնարկվել էր հավելվածի բաց թեսթավորման և օգտատերերից հնարավորինս շատ արձագանքներ ստանալու նպատակով: Մեծամասնությունը դեռևս չի հասցրել ձեռք բերել թարմացված տարբերակը, սակայն ընկերությունը հավաստիացնում է, որ այն արդեն շուտով կգործարկվի:

Ավելի վաղ Google-ը տեղեկացրել էր, որ հավանաբար 1.5-2 տարվա ընթացքում հանրաճանաչ  Hangouts-ը կփակվի բոլորի համար, բացառությամբ կորպորատիվ օգտատերերի:

Պիտակներ: հավելված , Google , Google Play

Այս թեմայով լուրեր