Մասկը, SpaceX-ի հրթիռով ցանկանում է հսնել՝ Մարս

SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը կարծում է, որ 70 տոկոս հավանականությամբ կարող է Մարս ուղեւորվել:

Մասկը, SpaceX-ի հրթիռով ցանկանում է հսնել՝ Մարս

Ներդրողը ենթադրել է, որ SpaceX-ի մշակած նոր  բազմաթիրախային հրթիռ կրիչների գործարկմամբ նման արշավը հնարավոր կլինի արդեն 7 տարուց, իսկ մեկ զբոսաշրջիկի տոմսը չի գերազանցի մի քանի հարյուր հազար դոլարը:

«Մենք վերջերս մի քանի բացահայտումներ արեցինք, որոնք ինձ ոգեւորում են», - հավելել է ձեռնարկատերը:

«Ես հստակ գիտեմ, թե ինչ է պետք անել: Ես խոսում են այնտեղ տեղափոխվելու հնարավորության մասին», - ընդգծեց նա:

Ընդ որում Մասկը չի բացառել, որ նման թռիչքը Երկրի ապահովված բնակչության համար կարող է յուրատեսակ փախուստ լինել Երկրում հանդիպող խնդիրներից:

«Մարսում մահանալու հավանականությունը շատ ավելի բարձր է, քան Երկրում», - ասել է նա:

Նա նշել է, որ հնարավոր է մահն անգամ տիեզերքում թռիչքի ժամանակ տեղի ունենա.

«Եվ եթե անգամ դուք հաղթահարեք այդ ամենը, պայմաններն այնտեղ շատ դաժան են... Մահանալու հավանականությունը շատ բարձր է», - կրկնել է նա:


Պիտակներ: Մասկ , Մարս , SpaceX

Այս թեմայով լուրեր