WhatsApp-ը որոշ սահմանափակումներ կկատարի

Այդ մասին ասվում է ծառայության բլոգում:

WhatsApp-ը որոշ սահմանափակումներ կկատարի

WhatsApp-ը կսահմանափակիհաղորդագրությունները միանգամից մի քանի չաթ ուղարկելու գործառույթը: Այդ մասին ասվում է ծառայության բլոգում: Սահմանափակումը կվերաբերի բոլոր օգտատերերին, սակայն, առավելապես, Հնդկաստանի բնակիչներին:

«Մենք սկսել ենք հաղորդագրությունների ուղարկմանսահմանափակման փորձարկումները, որը կվերաբերի մեսենջերի բոլոր օգտատերերին: Հնդկաստանում, որտեղ մարդիկ ավելի շատ հաղորդագրություններ են ուղարկում, քան ցանկացած այլ երկրում, կփորձարկենք ստորին շեմը՝ միանգամից 5 չաթիուղղությամբ, և կվերացնենք հաղորդագրություններ արագ ուղարկելու կոճակը»,-սսվում է բլոգում:

Ընկերությունում նշել են, որ այդ փոփոխությունները թույլ կտան «պահպանել WhatsApp-ն» այնպիսին, ինչպիսին այն մշակվել է՝ որպես հավելված անձնական հաղորդագրությունների համար, գրում է «Վեդոմոստին»:

Ավելի վաղ WhatsApp-ը սկսել էր նշել փոխանցված հաղորդագրությունները:«Նշման շնորհիվ դուք կկարողանաք հասկանալ, իրոք հաղորդագրությունը ձեր ընկերը կամ բարեկամն է գրել, թե ձեզ փոխանցվել է մեկ այլ անձի գրած հաղորդագրություն»,-պարզաբանել է ընկերությունը:

Ընկերությունը նման որոշում է կայացրել Հնդկաստանի իշխանությունների կողմից խիստ քննադատությունից հետո: Պատճառը բռնության այն ալիքն է, որը սկսվեց երկրում WhatsApp-ի միջոցով տարածված լուրերի պատճառով: Հուլիսի սկզբին հնդիկների մի խումբ ինքնադատաստան տեսավ Մահարաշտրա նահանգում՝ սպանելով 5 մարդու, որոնք, իբր, մեղսակից են երեխաների առևտրին: Նրանց մեղավորության մասին լուրը տարածվել էր WhatsApp-ով՝ միմյանց հաղորդագրություններ ուղարկելու միջոցով:

Հնդկաստանի կառավարությունը դիմել էր Facebook ընկերությանը, որին պատկանում է մեսենջերը, և պահանջել միջոցներ ձեռնարկել, որ սադրիչ տեղեկատվությունը չտարածվի:


Պիտակներ: WhatsApp

Այս թեմայով լուրեր