Boeing–ը նոր գերձայնային ինքնաթիռ կստեղծի

Ամերիկյան Boeing ավիաշինարարական կոնցեռնը եւ Research & Technology ընկերությունը սկսել են գերձայնային ուղեւորատար ինքնաթիռի մշակումը, որն ունակ է 2 ժամում անցնել Ատլանտյան օվկիանոսը եւ 3 ժամում՝ Խաղաղ օվկիանոսը։

Boeing–ը նոր գերձայնային ինքնաթիռ կստեղծի

Ամերիկյան Boeing ավիաշինարարական կոնցեռնը եւ Research & Technology ընկերությունը սկսել են գերձայնային ուղեւորատար ինքնաթիռի մշակումը, որն ունակ է 2 ժամում անցնել Ատլանտյան օվկիանոսը եւ 3 ժամում՝ Խաղաղ օվկիանոսը։ Նոր ինքնաթիռը կշարժվի 6180 կիլոմետր/ժամ արագությամբ, փոխանցում է։

Չնայած մոդելին դեռեւս ինդեքս ամրակցված չէ, որոշ տեխնիկական մանրամասներ արդեն իսկ հայտնի են։ Նշվում է, որ որպես ուժային կայան կօգտագործվեն 2 կամ 4 գերձայնային SABRE հիբրիդային ռեակտիվ շարժիչ, որն արտադրվել է Մեծ Բրիտանիայում եւ ունակ է աշխատել մի քանի ռեժիմներում։

Այս շարժիչները ենթադրվում է օգտագործել Skylon բազմամյա ուղեծրային ինքնաթիռի կառուցման համար, սակայն երկու խոշոր նախագծերի զուգահեռ մշակման մասին խոսք չկա։


Պիտակներ: Boeing

Այս թեմայով լուրեր