Արձակվեց ամենահզոր հրթիռը...

Իլոն Մասկը հին սպորտային Թոսլա-ն ուղարկեց տիեզերք

Արձակվեց ամենահզոր հրթիռը...

Իլոն Մասկը հին սպորտային Tesla-ն ուղարկեց տիեզերք

SpaceX- ի եւ Թեսլա- ի հիմնադիր Իլոն Մասկը Քենեդու Տիեզերական կենտրոնից Falcon Heavy գերծանր հրթիռային կրիչն ուղարկեց տիեզերք:

Falcon Heavy-ի բեռնունակությունը կրկնակի անգամ գերազանցում է ցանկացած այլ հրթիռի նույն ցուցանիշը:

Քանի որ առաջին գործարկման ժամանակ անսարքությունների եւ ձախողումների հաճախականությունը բավականին բարձր է, իսկական բեռ հրթիռում այս անգամ չի լինի: Փոխարենը Իլոն Մասկը որոշել է իր հին սպորտային կարմիր Tesla-ն ուղարկել տիեզերք: Ավտոմեքենան կթողարկվի արեւից Մարսի վրա ձգվող էլիպսիկ ուղեծրի մեջ:

Դեպի տիեզերք ուղեւորության ընթացքում ավտոմեքենայում անընդմեջ կհնչի Դեվիդ Բուուիի Space Oddity երգը: Ավտոմեքենան հագեցած է երեք տեսախցիկով, որոնք նկարահանումները, ըստ Իլոն Մասկի, «էպիկական» են լինելու:


Պիտակներ: SpaceX

Այս թեմայով լուրեր