Սոյուզն հասավ ՄՏԿ

Սոյուզ ՄՍ-06» տիեզերանավը տիեզերագնացների նոր խմբին բարեհաջող հասցրել է Միջազգային տիեզերակայան:

Սոյուզն հասավ ՄՏԿ

Սոյուզ ՄՍ-06» տիեզերանավը տիեզերագնացների նոր խմբին բարեհաջող հասցրել է Միջազգային տիեզերակայան:

«Ավտոմատ ռեժիմով իրականացվել է «Սոյուզ ՄՍ-06» տիեզերանավի կցումը ՄՏԿ-ի կցման հանգույցի ռուսական հատվածին»,- այս մասին հայտնում են «Ռոսկոսմոս»-ից:

Աղբյուրը մանրամասնում է, որ նոր ժամանած տիեզերագնացների խումբը ՄՏԿ-ում կմիանա ռուս Սերգեյ Ռյազանսկուն, ամերիկացի Ռենդոլֆ Բրեզնիկին ու իտալացի Պաոլո Նեսպոլիին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին ՄՏԿ-ից Երկիր էր վերադարձել 3 տիեզերագնաց՝ այդ թվում նաև տիեզերքում ամենաերկար ժամանակն անցկացրած կին տիեզերագնացը՝ ամերիկուհի Փեգի Ուիթսոնը:

Նա ՄՏԿ-ում 290 օր է անցկացրել:


Պիտակներ: ՄՏԿ , Սոյուզ

Այս թեմայով լուրեր