5 ամսական երեխային անգիո է կատարվել

Փամուքքալի համալսարանի հիվանդանոցում ի ծնե սրտային խնդիրներ ունեցող 5 ամսական երեխան, կատարված անգիոյի արդյունքում բուժվել է։

182776
5 ամսական երեխային անգիո է կատարվել

Կատարված վիրահատության մասին տեղեկություն է փոխանցել Դր. Պրոֆ. Դոլունայ Գյուրսեսը նշելով, որ ծնդունով առաջացած սրտի հիվանդությունների պարզման եւ բուժման մեջ անգիոգրաֆիան շատ կարեւոր է։

Մեր բաժում նման գործողությունը շատ կարեւոր է մեր հիվանդանոցի եւ Դենիզլի քաղաքի զարգացման համար։

 

Եկեք նայենք թե ինչ է անգիոգրաֆիան

Անգիոգրաֆիան սիրտը սնուցող զարկերակների հետազոտության մեթոդ է, որի պարագայում, արյունատար անոթների եւ արյան շրջանառության ֆինկցիոնալ վիճակի գնահատման շնորհիվ, որեւէ խնդրի, մասնավորապես` զարկերակների նեղացման առկայության մասին տեղեկություն ստանալու հնարավորություն է ընձեռնվում:

Ինչպե՞ս է իրականացվում անգիոգրաֆիան

Ռենտգեն նկարահանումների ժամանակ արյուն չի երեւում, ուստի անոթները եւ դրանց նեղացումները տեսնելու համար մարդու առողջության համար անվնաս ռենտգեն-կոնտրաստային նյութ է ներարկվում (եթե, իհարկե, հիվանդն ալերգիա չունի դրա նկատմամբ, ինչը նախապես է ստուգվում): Այն օրգանիզմից մեզի հետ միասին է արտամղվում, ուստի հետազոտության ավարտից հետո խորհուրդ է տրվում որքան հնարավոր է` շատ հեղուկ խմել:

Անգիոգրաֆիան կարող է հետեւյալ պայմաններում հակացուցվել.

• Սուր բորբոքային եւ ինֆեկցիոն հիվանդություններ;

• Յոդի նկատմամբ ալերգիկ ռեակցիա;

• Հոգեկան հիվանդություններ;

• Տրոմբոֆլեբիտի երակագրություն;

• Սրտի, լյարդի եւ երիկամի անբավարարություն;

• Հիվանդի ծանր վիճակ:


Պիտակներ:

Այս թեմայով լուրեր