Սալայի մարմին հանվել է ջրից

Դեռ փետրվարի 3-ին հայտնաբերվել էր այն ինքնաթիռի բեկորները, որի մեջ եղել է ֆուտբոլիստ Էմիլիանո Սալան։ Ջրից հանվել է մեկ մարդու մարմին։ Այն դեռ չի նույնականացվել։

Սալայի մարմին հանվել է ջրից

Դեռ փետրվարի 3-ին հայտնաբերվել էր այն ինքնաթիռի բեկորները, որի մեջ եղել է ֆուտբոլիստ Էմիլիանո Սալան։ Ջրից հանվել է մեկ մարդու մարմին։ Այն դեռ չի նույնականացվել։ Բացի Սալայից, ինքնաթիռում եղել է նաև օդաչու Դեվիդ Իբբոտսոնը։  Եվրանյուզը գրում է, որ մարմինը գտնվել է 67 մետր խորության վրա։

 

Թեթև ինքնաթիռը, որում եղել են միայն  արգենտինացի ֆուտբոլիստ  Էմիլիանո Սալան և օդաչուն, հունվարի 21-ին  ֆրանսիական Նանտ քաղաքի օդանավակայանից թռել է Կարդիֆ, բայց կորել է ռադարների էկրանից Նորմանդական կղզիների շրջանում։

 

Նախկինում «Նանտ» ակումբում հանդես եկած 28-ամյա արգենտինացին հունվարի 19-ին պաշտոնապես տեղափոխվել էր «Կարդիֆ Սիթի»։



Այս թեմայով լուրեր