Facebook-ի շենքերում պայթուցիկի ահազանգ
Facebook-ի քալիֆորնիական կենտրոնակայանում, որտեղ 15 հազար մարդ է աշխատում, պայթուցիկ սարք տեղադրելու մասին տեղեկությունները կեղծ էին, հայտնում է МК-ն՝ վկայակոչելով Մենլո Պարկ քաղաքի ոստիկանության Twitter-ում հրապարակված հաղորդագրությունը:

«Չեն հայտնաբերվել կասկածելի փաթեթներ կամ սարքեր»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երեքշաբթի երեկոյան Facebook կորպորացիայի շենքում տարհանում է իրականացվել:
Ավելի վաղ հայտնել էին, որ ԱՄՆ Մենլո Պարկ քաղաքում (Քալիֆորնիա նահանգ) Facebook-ի գլխավոր գրասենյակի մասնաշենքերից մեկից երեքշաբթի մարդկանց տարհանել են պայթյունի սպառնալիքի պատճառով:
Ընկերության ներկայացուցիչը գործակալությանը հայտնել է, որ բոլորը անվտանգության մեջ են, եւ ընկերությունը քննում է տեղի ունեցածը:
Մենլո Պարկի ոստիկանության դեպարտամենտից հայտնել են, որ տարհանումն իրականացվել է Ջեֆերսոն Դրայվի վրա գտնվող շենքերից մեկից, այնտեղ են գտնվում պայթուցիկ սարքերի որոնման եւ վնասազերծման բաժանմունքի աշխատակիցները: Ընդ որում՝ չի հստակեցվում, թե կոնկրետ որ շենքի մասին է խոսքը:
Այս թեմայով լուրեր
Գերմանիայի նախագահ Շտայնմայերը կայցելի Թուրքիա
Սպասվում է, որ այսօր Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը առաջին այցը կկատարի Թուրքիա։