ԱՄՆ-ում տորնադոյի հետեւանքով առնվազն 25 մարդ է տուժել

ԱՄՆ Իլինոյս նահանգում տորնադոյի հետեւանքով առնվազն 25 մարդ է տուժել, 100-ից ոչ պակաս շենք է ավերվել:

ԱՄՆ-ում տորնադոյի հետեւանքով առնվազն 25 մարդ է տուժել

ԱՄՆ Իլինոյս նահանգում տորնադոյի հետեւանքով առնվազն 25 մարդ է տուժել, 100-ից ոչ պակաս շենք է ավերվել:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ տարերային աղետը ավերածություններ է առաջացրել նահանգի կենտրոնական հատվածում՝ Թեյլորվիլ քաղաքում, որտեղ երկուշաբթի դպրոցները փակ են լինելու:

Հեռուստաալիքը հայտնում է նահանգի կենտրոնական եւ հարավային մասերում տորնադոյի առնվազն 22 դեպքի մասին:

Նահանգի իշխանությունները շաբաթ հանդես էին եկել տորնադոյի մասին զգուշացմամբ, այնուհետեւ այն բարձրացրել էին մինչեւ արտակարգ իրավիճակի մակարդակի:


Պիտակներ: Իլինոյս , Տորնադո , ԱՄՆ

Այս թեմայով լուրեր