Բնական հրդեհներ Քալիֆորնիայում

Քալիֆորնիայում հրդեհների հետեւանքով առնվազն 31 մարդ է մահացել:

california yangin uydu.jpg

Քալիֆորնիայում հրդեհների հետեւանքով առնվազն 31 մարդ է մահացել:

Կիրակի Քալիֆորնիայի հյուսիսում եւ հարավում շարունակում էին մոլեգնել բնական հրդեհները: Փաստացի չի հաջողվում զսպել մահաբեր կրակը: Օդերեւութաբանները, միաժամանակ, կանխատեսում են ուժգին քամիներ եւ չոր եղանակ:

Զոհվածների թիվը 30-ից անցել է եւ, հավանաբար, կաճի, երբ փրկարարները հասնեն ընդարձակ շրջաններին, որոնցից այրված ավերակներ են մնացել: Հազարավոր մարդիկ տարհանվել են՝ իրենց հետ վերցնելով միայն ամենաանհրաժեշտ իրերը:

Իշխանությունների հաղորդմամբ՝ քալիֆորնիական բնական հրդեհներից մեկը տեղայնացվել է միայն 20 տոկոսով:

Քալիֆորնիայի հարավում «Վուլսի» ու «Հիլլ» եւ հյուսիսում «Քեմփ» հրդեհները բռնկվել են նոյեմբերի 8-ին եւ մինչ օրս շարունակվում են չոր եղանակի ու քամու պատճառով: Իշխանությունների ներկայացուցիչներն ասում են, որ «Քեմփ» հրդեհը դարձել է նահանգի պատմության մեջ ամենակործանարար բնական հրդեհը եւ երրորդը զոհվածների թվով:



Այս թեմայով լուրեր