Մայքլ փոթորիկը շարունակում է ազեցիկ լինել ԱՄՆ-ում

ԱՄՆ-ում տները «Մայքլ» փոթորկի պատճառով 500 հազար բնակչի խորհուրդ են տվել հեռանալ իրենց տներից

Մայքլ փոթորիկը շարունակում է ազեցիկ լինել ԱՄՆ-ում

ԱՄՆ-ում տները «Մայքլ» փոթորկի պատճառով 500 հազար բնակչի խորհուրդ են տվել հեռանալ իրենց տներից

Ֆլորիդայի իշխանությունները խորհուրդ են տվել առնվազն 500 հազար բնակիչների թողնել իրենց տները «Մայքլ» փոթորկի պատճառով, որը շարժվում է Մեքսիկական ծոցից այդ ամերիկյան նահանգի ուղղությամբ:

Վերջինիս հաղորդմամբ այժմ փոթորիկը գտնվում է Ապալաչիկոլա քաղաքից 145 կմ հարավ-արեւմուտք եւ 5,5 մ/վ արագությամբ շարժվում է դեպի հյուսիս: Էպիկենտրոնում քամու արագությունը 63.8 մ /վ է:

Երեքշաբթի Մեքսիկական ծոցի ափամերձ ընկերությունները որոշել են վերահաս փոթորիկի պատճառով կրճատել նավթի եւ գազի արդյունահանումը համապատասխանաբար 40  եւ 28 տոկոսով: 

Չորեքշաբթի «Մայքլ» փոթորիկը Սաֆիր-Սիմփսոնի սանդղակով հինգ հնարավորից սաստակցել էր մինչեւ  չորրորդ աստիճան: ԱՄՆ-ի Փոթորիկների դիտորդական կենտրոնը նախազգուշացրել էր, որ փոթորիկը կարող է ուժեղ քամիներ, բարձր ալիքներ եւ Մեքսիկական ծոցի հյուսիս-արեւելյան ափին տեղումներ առաջացնել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոթորկի պատճառով հանձնարարել էր Ֆլորիդա նահանգին դաշնային օգնություն տրամադրել, իսկ հարեւան Ալաբամա նահանգի ղեկավար Կեյ  Այվին հայտարարել էր արտակարգ դրության ներդրման մասին:



Այս թեմայով լուրեր