«Մայքլ» փոթորիկը շարունակում է ազդեցիկ մնալ

«Մայքլ» փոթորիկը սաստկացել է մինչեւ երկրորդ աստիճան:

«Մայքլ» փոթորիկը շարունակում է ազդեցիկ մնալ

«Մայքլ» փոթորիկը սաստկացել է մինչեւ երկրորդ աստիճան

«Մայքլ» փոթորիկը, որը Մեքսիկական ծոցից շարժվում է Ֆլորիդա նահանգի ուղղությամբ, Սաֆիր-Սիմփսոնի 5 աստիճան սանդղակով սաստկացել է մինչեւ երկրորդ աստիճան: Այս մասին երեքշաբթի հայտնել է ԱՄՆ-ի փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը:

Ներկայումս փոթորիկը Ֆլորիդայում Ապալաչիկոլա քաղաքից 590 կմ դեպի հարավ է գտնվում եւ 5.2մ/վ արագությամբ շարժվում է հյուսիս-արեւմուտք:

Տարերքի գոտում քամու առավելագույն արագությունը 43 մ /վ է:

Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնում կանխատեսում են, որ «Մայքլ»-ը մոտ ապագայում կուժեղանա եւ կհասնի Միացյալ Նահանգների ափերին, որից հետո կսկսի թուլանալ:

Ալաբամայի նահանգապետ Քեյ Այվին երկուշաբթի «Մայքլ» փոթորկի մոտենալու եւ ուժեղանալու կապակցությամբ հայտարարել էր արտակարգ դրություն մտցնելու մասին: Նա զգուշացրել էր, որ տարերային աղետը կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումների, քամուց եւ հորդառատ անձրեւներից՝ ավերվածությունների:


Պիտակներ: փոթորիկ , Մայքլ

Այս թեմայով լուրեր