Անսպասելի ձյուն՝ Չինաստանում

Չինաստանում անսպասելի տեղացած ձյունը կաթվածահար է արել ճանապարհները

1062005
Անսպասելի ձյուն՝ Չինաստանում

Չինաստանում անսպասելի տեղացած ձյունը կաթվածահար է արել ճանապարհները

Չինաստանի Սիչուան նահանգում անսպասելիորեն ձյուն է տեղացել. ուժեղ ձնաբքի պատճառով ճանապարհներին կիլոմետրանոց խցանումներ են գոյացել:
Ինչպես տեղեկացնում է «Կոմսոմոլսկայա պրավդան», առանձին շրջաններում լեռնային հատվածներում հազարից ավելի ավտոմեքենա է արգելափակվել: Ձյան տեղումները գործնականում մեկուսացրել են այդ շրջանը երկրի մնացած հատվածից, քանի որ անցումները հասանելի չեն սովորական տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին օգնության է ուղարկվել շուրջ 400 ոստիկան: Արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները ճանապարհին խցանված վարորդներին և ուղևորներին ջուր և տաք սնունդ են առաջարկում:
Դեպքի վայր ժամանած հատուկ տեխնիկան մաքրում է մայրուղու վրա առաջացած ձնակույտերը: Փողոցների մի մասը փակ է լեռնային ապարի և ձնահոսքի վտանգի պատճառով:



Այս թեմայով լուրեր